Հա

Գաղափարական

Ֆրանսայի հարաւային շրջանի «CCAF»-ի (Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդ) եւ Մարսէյի 6-րդ եւ 8-րդ շրջաններու քաղաքապետարանին նախաձեռնութեամբ՝ 23 յունիսին, Մարսէյի Սողոմոն Թեհլիրեանի անունը կրող հրապարակին վրայ բացումը կատարուեցաւ Թեհլիրեանի յուշակոթողին, որուն հեղինակը Թաւիթ Եուզանն է:

Published in Գաղափարական

Նկարում Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) միջոցառման մասնակիցներն են՝ Ֆրանսիայի Մարսէյլ քաղաքում, 1925 թւականին:
Նշենք, որ ձախ կողմից առաջին պլանում նստածը Աբրահամ Գիւլխանդանեանն է՝ նա եղել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան խորհրդարանի անդամ, ներքին գործերի եւ արդարադատութեան նախարար, այնուհետեւ՝ ելեւմտական (ֆինանսների) նախարար:

Published in Հասարակական

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը հանդիպել է Երեւանում գտնւող Մարսէյլի հայազգի փոխքաղաքապետ Դիդիէ Փարաքեանի հետ: Ընդգծելով հայ-ֆրանսիական յարաբերութիւնների ներկայ բարձր մակարդակը՝ Երեւանի քաղաքապետը կարեւորել է Երեւանի ու Մարսէյլի միջեւ բարեկամական եւ գործընկերային յարաբերութիւնների զարգացումը, որոնք հիմնւած են երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամութեան վրայ:

Published in Հասարակական

Մարսէյլի շրջանի հիւսիս-արեւմուտքում գտնւող Մարտիգ քաղաքում դեկտեմբերի 5-ին կը բացւի Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած յուշարձան: Այն կը տեղադրւի Jardin Lapidaire այգում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Nouvelles d՝Armenie»-ն, միջոցառմանը ներկայ կը լինեն Մարտիգի փոխքաղաքապետ Գաբի Շարօն, Մարսէյլում Հայաստանի գլխաւոր հիւպատոս Վարդան Սրմաքեշը եւ այլք:

Published in Հասարակական

«Լոնշամ» պալատի 18-րդ փառատօնը կազմակերպւել էր Մարսէյլի քաղաքապետարանի եւ 4-5-րդ շրջանների քաղաքապետարանի կողմից եւ հարուստ էր բազմաբովանդակ մշակութային միջոցառումներով՝ գրականութիւն, պոէզիա, գեղանկարչութիւն, երաժշտութիւն, երգ, պար, նորաձեւութիւն, մանկական ատելիէ եւ այլն: Փառատօնին մասնակցում են աւելի քան 200 ֆրանսիական կազմակերպութիւններ: Փառատօնի այս տարւայ կարգախօսն է՝ «Հայաստան»՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

Published in Հասարակական

Թուրքիայի եւ Ադրբեջանի իրական դէմքը հանրութեան ուշադրութեանը յանձնելու նպատակով Մարսէյլում Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միութեան տղաները կիրակի, նոյեմբերի 2-ին Մարսէյում տեղի ունեցած ֆուտբոլի խաղի ընթացքում պարզեցին մի դրօշակ, որի վրայ արձանագրւած էր «Ադրբեջան՝ ոճրի երկիր»: Խաղը «Մարսէյլի օլիմպիական» եւ «Լենս» խմբերի միջեւ էր:

Published in Քաղաքական
Չորեքշաբթի, 26 Փետրւարի 2014 09:40

ՅԻՇԱՏԱԿ - 70 տարի է անցել... Միսաք Մանուշեան

«Հիմա մեռնում եմ ընկերներիս հետ՝ արիաբար եւ մի մարդու գիտակցութեամբ, որի խիղճը հանգիստ է, քանզի ոչ ոքի չարիք չեմ պատճառել: Ես կամաւոր եմ մտել Ազատագրական բանակի շարքերը եւ մեռնում եմ յաղթանակի շեմին:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։