Հա
Հինգշաբթի, 12 Յունւարի 2017 12:05

Առաջին «Airbus 321-211»-ը համալրեց «Iran Air»-ի նաւատորմը

Երէկ` երեկոյեան ֆրանսիական Թուլուզ քաղաքում տեղի է ունեցել «Iran Air»-ին` առաջին «Airbus 321-211» ինքնաթիռի յանձնման արարողութիւնը: Արարողութեան ներկայ են եղել «Iran Air»-ի գործադիր տնօրէն Ֆարհադ Փարւարեշը եւ «Airbus» ընկերութեան գործադիր տնօրէն ֆաբիս Բրեժիէրը:

«ԱԼԻՔ» - Երէկ` երեկոյեան ֆրանսիական Թուլուզ քաղաքում տեղի է ունեցել «Iran Air»-ին` առաջին «Airbus 321-211» ինքնաթիռի յանձնման արարողութիւնը: Արարողութեան ներկայ են եղել «Iran Air»-ի գործադիր տնօրէն Ֆարհադ Փարւարեշը եւ «Airbus» ընկերութեան գործադիր տնօրէն ֆաբիս Բրեժիէրը:

«Այսօր յատկանշական օր է «Iran Air»-ի եւ Իրան-Եւրոմիութիւն յարաբերութիւնների համար»,- արարողութեան ժամանակ յայտարարել է Ֆարհադ Փարւարեշը:

Ֆաբիս Բրեժիէրն էլ իր հերթին առաջին ինքնաթիռի յանձնումն Իրանին համարել է նոր սկիզբ` «Airbus»-ի եւ «Iran Air»-ի համագործակցութեան համար, եւ յոյս է յայտնել, որ այն կը նպաստի Իրանի տնտեսական զարգացման գործընթացին:

«Iran Air»-ի առաջին «Airbus 321-211»-ն այսօր վայրէջք կը կատարի Թեհրանում:

Նշենք, որ Իսլ. յեղափոխութեան յաղթանակից ի վեր, սա առաջին նոր ինքնաթիռն է, որ համալրում է «Iran Air»-ի նաւատորմը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։