Հա
26/01/2017

Հայաստանը Սինգապուրի ու Կանադայի հետ օդային հաղորդակցութիւն կը հաստատի

Համաձայնագրերն ուղղւած են օդային հաղորդակցութիւնների ոլորտում երկու պետութիւնների յարաբերութիւնների լիարժէք եւ պատշաճ իրաւական կարգաւորմանը, «Բաց երկնքի» քաղաքականութեան սկզբունքների ներդրմանը եւ երկու պետութիւնների աւիաընկերութիւնների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:

«ԱԼԻՔ» - ՀՀ կառավարութեան յունւարի 26-ի նիստի օրակարգում ՀՀ քաղաւիացիայի վարչութիւնը ներառել է որոշում` համաձայնութիւն տալ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ «Օդային հաղորդակցութիւնների մասին» համաձայնագրի կնքման առաջարկութեանը, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Կանադայի կառավարութեան միջեւ «Օդային հաղորդակցութիւնների մասին» համաձայնագրի կնքման առաջարկութեանը: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Համաձայնագրերն ուղղւած են օդային հաղորդակցութիւնների ոլորտում երկու պետութիւնների յարաբերութիւնների լիարժէք եւ պատշաճ իրաւական կարգաւորմանը, «Բաց երկնքի» քաղաքականութեան սկզբունքների ներդրմանը եւ երկու պետութիւնների աւիաընկերութիւնների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։