Հա
04/03/2017

Ադրբեջանը քրգործեր է հարուցել Արցախի հետ համագործակցող արտասահմանեան ընկերութիւնների դէմ

Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը ուսումնասիրել է երկրի Արտաքին գործերի նախարարութիւնից ստացած նիւթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ համագործակցող արտասահմանեան ընկերութիւնների մասին եւ քրէական գործ հարուցել այդ ընկերութիւնների դէմ:

«alikonline.ir» - Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը ուսումնասիրել է երկրի Արտաքին գործերի նախարարութիւնից ստացած նիւթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ համագործակցող արտասահմանեան ընկերութիւնների մասին եւ քրէական գործ հարուցել այդ ընկերութիւնների դէմ: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «haqqin.az»-ը:

Ադրբեջանի գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան հաղորդմամբ` Շւէյցարիայի, Բուլղարիայի, Ուրուգւայի, Արգենտինայի, Ռումինիայի եւ մի շարք այլ երկրների ընկերութիւնների ղեկավարներ որպէս կազմակերպւած խումբ «1999-2017 թւականներին ընկերութիւններ են ստեղծել մի շարք քաղաքներում ու բնակավայրերում` առանց Ադրբեջանի օրէնսդրութեամբ նախատեսւած պետական գրանցման»:

«Haik Watch and Jewelry Co», «Rodino Haskovo JIC», «Centro Ceibal», «Deccan Gold Mines Ltd» եւ «Cosmote Romanian Mobile Telecommunications S.A» ընկերութիւնները մեղադրւում են իրենց գործունէութեամբ Արբդեջանին «մեծ վնաս հասցնելու» մէջ։ Նշեալ ընկերութիւններին նաեւ մեղադրում են նրանում, թէ դրանք «Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան խախտմանն ուղղւած գործողութիւններ են իրականացրել»:

Նշւում է, որ այս փաստերի հիման վրայ հարուցւել է քրէական գործ համապատասխան յօդւածներով, սկսւել է հետաքննութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։