Հա
Կիրակի, 05 Մարտի 2017 11:00

Հնդկաստանը մտադիր է երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել Իրանի եւ Թուրքիայի հետ

Հնդկաստանը դիտարկում է երկաթուղային բեռնափոխադրումների ծառայութիւն գործարկելու հնարաւորութիւնը, որը երկիրը կը միաւորի Իրանի եւ Թուրքիայի հետ: 

«alikonline.ir» - Հնդկաստանը դիտարկում է երկաթուղային բեռնափոխադրումների ծառայութիւն գործարկելու հնարաւորութիւնը, որը երկիրը կը միաւորի Իրանի եւ Թուրքիայի հետ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «Press TV» հեռուստաալիքը` վկայակոչելով հնդկական լրատւամիջոցը, նախագիծը նախատեսում է լուրջ խթան հանդիսանալ առեւտրական եւ տնտեսական զարգացման համար Ասիա-Խաղաղովկիանոսեան տարածաշրջանում` ներառելով Բանգլադեշը, Բութանը, Նեպալը, Պակիստանը եւ Աֆղանստանը:

Հաւակնոտ նախագիծը, որը 6000 կմ. տարածութիւն է նախատեսում ընդգրկել, կարող է զգալիօրէն նւազեցնել այդ երկրների միջեւ գործող առեւտրային բարձր սակագները:

Նախեւառաջ, «Indian Railways» ընկերութիւնը նախատեսում է մարտի 15-16-ը հանդիպում անցկացնել Հարաւասիական երկաթուղիների հետ եւ քննարկել տւեալ նախագիծը: Ինչպէս հաղորդւում է, Բանգլադեշի եւ Հնդկաստանի միջեւ փորձարարական բեռնատար գնացքը մտադիր են շահագործան յանձնել 2017-ի առաջին եռամսեակում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։