Հա
Չորեքշաբթի, 08 Մարտի 2017 14:50

Նոռուզի առիթով մեկնարկելու է Ռաշտ-Երեւան չւերթը

Նոռուզի առիթով, մարտի 19-ին մեկնարկելու է Ռաշտ-Երեւան չւերթը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղեկացրել է Ռաշտի «Սարդար ջանգալ» միջազգային օդանաւակայանի գլխաւոր տնօրէն Ղոլամռեզա Աղային:

«alikonline.ir» - Նոռուզի առիթով, մարտի 19-ին մեկնարկելու է Ռաշտ-Երեւան չւերթը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղեկացրել է Ռաշտի «Սարդար ջանգալ» միջազգային օդանաւակայանի գլխաւոր տնօրէն Ղոլամռեզա Աղային:

Չւերթն իրականցնելու է «Արմենիա» աւիաընկերութիւնը, որը նոյն ուղղոթեամբ թռչելու է նաեւ մարտի 25-ին եւ 31-ին:

Ըստ Աղայիի՝ Ռաշտ-Երեւան չւերթի գործարկից յետոյ, «Սարդար ջանգալ» միջազգային օդանաւակայանից իրականցւող չւերթների շաբաթական ընդհանուր թիւը կը հասնի 100-ի, որից 96-ը ներքին, իսկ 4-ը՝ արտաքին չւերթներ են լինելու:

Նշենք, որ «Սարդար ջանգալ» միջազգային օդանաւակայանից իրականցւող չւերթները Ռաշտ քաղաքը կապում են Թեհրանի, Մաշհադի, Սպահանի, Շիրազի, Քիշ կղզու, Բանդար Աբբասի, Ասալոյէի, Ահւազի, Նաջաֆի եւ Երեւանի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։