Հա
11/03/2017 - 09:10

Ապրիլի 1-ից կանոնաւոր չւերթներ Բրիւսել-Երեւան-Բրիւսել երթուղով

Ապրիլի 1-ից մեկնարկելու է Բրիւսէլ-Երեւան-Բրիւսէլ կանոնաւոր չւերթները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարութեանն առընթեր քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութիւնը:

«alikonline.ir» - Ապրիլի 1-ից մեկնարկելու է Բրիւսէլ-Երեւան-Բրիւսէլ կանոնաւոր չւերթները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարութեանն առընթեր քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութիւնը:

Վարչութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «2016 թւականի դեկտեմբերի 10-ից երկու շաբաթը մէկ անգամ Բրիւսէլ-Երեւան-Բրիւսէլ երթուղով ոչ կանոնաւոր չւերթներ իրականացնող «Brussels Airlines»-ը աւիաընկերութիւնը (կազմակերպիչ «ԱրմՎինգս» տուրօպերատոր) կանոնաւոր չւերթներ իրականացնելու թոյլտւութիւն է ստացել:

2017 թւականի ապրիլի 1-ից յունիսի 24-ը եւ սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը «Brussels Airlines» աւիաընկերութիւնը «Զւարթնոց» օդանաւակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական մէկ անգամ՝ կիրակի օրերին: 2017 թւականի յուլիս 1-ից սեպտեմբերի 2-ը «Զւարթնոց» օդանաւակայանից չւերթները կիրականացւեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին: Ամառային նաւիգացիոն շրջանում չւերթների յաճախականութիւնն աւելացնում են նաեւ մի շարք այլ աւիաընկերութիւններ, մասնաւորապէս՝ «Aeroflot»-ը, «Austrian Airlines»-ը, «Air France»-ը, «Fly Dubai»-ը, «Air Arabia»-ն, «LOT»-ը եւ այլն:

Յիշեցնենք, որ ուղեւորահոսքի աճին զուգահեռ չւերթների յաճախականութիւնն աւելացրել էին նաեւ «Pobeda»-ն, «Qatar Airways»-ը եւ այլ աւիաընկերութիւններ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։