Հա
Կիրակի, 12 Մարտի 2017 11:40

Երեւանում բացւեց արեւային էներգետիկայի մասին իրազեկման առաջին կենտրոնը

«Արփի սոլար» ընկերութեան կողմից հիմնած արեւային էներգետիկայի մասին իրազեկման կենտրոնը նպատակ ունի խրախուսել այլընտրանքային էներգիայի օգտագործումը`յանուն երկրի կայուն ապագայի:

«alikonline.ir» - «Արփի սոլար» ընկերութեան կողմից հիմնած արեւային էներգետիկայի մասին իրազեկման կենտրոնը նպատակ ունի խրախուսել այլընտրանքային էներգիայի օգտագործումը`յանուն երկրի կայուն ապագայի:

Լրագրողների հետ զրոյցում ընկերութեան հիմնադիր տնօրէն Հայկ Չոբանեանը նշեց, որ կենտրոնում առկայ են բոլոր պայմանները արեւային տեխնոլոգիաների վերաբերեալ լայն իրազեկման համար: «Այս իրազեկման կենտրոնում մենք արեւային էներգիայով հետաքրքրւող բոլոր քաղաքացիներին մանրամասն կը բացատրենք դրա օգտագործման արդիւնաւետութիւնը: Տարածքն անվճար կը տրամադրւի այն բոլոր կազմակերպութիւններին, որոնք կը ցանկանան արեւային էներգիայի հետ կապւած միջոցառումներ կազմակերպել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Չոբանեանի խօսքով` իրազեկման կենտրոններ առաջիկայում կը բացւեն նաեւ Հայաստանի մարզերում: Առաջինը կը լինի Շիրակի մարզը: «Եթէ կարողանանք մեծացնել Հայաստանում արեւային էներգիայի օգտագործման ծաւալները, համապատասխան սարքաւորումները կարտադրւեն հէնց Հայաստանում»,- ասաց նա:

Ընկերության տնօրէնը փաստեց, որ արեւային էներգիայով հետաքրքրւողների թիւն աճում է: «Հայաստանում կայ մօտ 2000 շահառու»,- յաւելեց Չոբանեանը:

«Արփի սոլար» ընկերութիւնը հինգ տարի է գործում է Հայաստանի արեւային էներգիայի ոլորտում` առաջարկելով արեւային ջերմային եւ ֆոտովոլտային համակարգեր, էներգաարդիւնաւետ լուծումներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։