Հա
13/03/2017 - 10:40

Եարոսլաւ Լիսովոլիկ. «ԵԱՏՄ անդամները չունեն ելք դէպի ծով, ինչը պէտք է յաղթահարւի ճանապարհային միջանցքների ստեղծմամբ»

Եւրասիական տնտեսական միութիւնը դինամիկ կառոյց է: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ Երեւանում ընթացող «Վալտայ» միջազգային բանավէճի ակումբի քննարկման ժամանակ յայտարարեց Եւրասիական զարգացման բանկի գլխաւոր տնտեսագէտ, Ռուսաստանում «Deutsche Bank»-ի նախկին գլխաւոր տնտեսագէտ Եարոսլաւ Լիսովոլիկը:

«alikonline.ir» - Եւրասիական տնտեսական միութիւնը դինամիկ կառոյց է: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ Երեւանում ընթացող «Վալտայ» միջազգային բանավէճի ակումբի քննարկման ժամանակ յայտարարեց Եւրասիական զարգացման բանկի գլխաւոր տնտեսագէտ, Ռուսաստանում «Deutsche Bank»-ի նախկին գլխաւոր տնտեսագէտ Եարոսլաւ Լիսովոլիկը:

Ըստ նրա՝ տարածաշրջանային մի շարք խմբաւորումներ տապալւում են, այնինչ եւրասիական ինտեգրացիան զարգանում է, ուստի հարկաւոր է դրան աջակցել:

«Գլոբալ գործոններից ելնելով, ակնյայտ է, որ տնտեսական աւելի ցածր աճ ունենք, ինչը պայմանաւորւած է տնտեսական քաղաքականութեան վատթարացմամբ: Մեծ ջանքեր է պէտք գործադրել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Ակնյայտ է, որ տնտեսական կենտրոն է դառնում Ասիան, երբ նայում ենք Արեւմուտքում, ԱՄՆ-ում կատարւող իրադարձութիւններին: Համաշխարհային տնտեսական ռիսկերը գնահատելով կարելի է ենթադրել, որ դրանք մեծամասամբ ազդում են զարգացած եւ ոչ թէ զարգացող երկրների վրայ: Այս ամէնը վկայում է նրա մասին, որ տնտեսական ճգնաժամը սպառնում է զարգացած երկրներին»,- ասաց Լիսովոլիկը:

Տնտեսագէտը նկատեց, որ եւրասիական ինտեգրացիան պէտք է վերլուծել աշխարհագրական դիրքի տեսանկիւնից: «ԵԱՏՄ անդամ բոլոր պետութիւնները կոնտինենտալ են, չունեն ելք դէպի ծով, բացի Ռուսաստանից, չնայած ՌԴ-ն էլ կարծում եմ կոնտինենտալ երկիր է: Իսկ այն երկրները, որոնք չունեն ելք դէպի ծով, տնտեսական աւելի քիչ աճ ունեն, աւելի քիչ առեւտրաշրջանառութիւն, իսկ սա պէտք է կոմպենսացնել ինչ-որ բանի հաշւին: Հեռաւորութիւնը յաղթահարել է պէտք ճանապարհային միջանցքներ ստեղծելով, որը ԵԱՏՄ-ի համար կարծում եմ առաջնային է»,- ասաց տնտեսագէտը: 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Եարոսլաւ Լիսովոլիկը շեշտեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ-պետութիւնների շարքում վատ ցուցանիշներ չունի անդամ միւս երկրների համեմատութեամբ, այն էլ՝ համաշխարհային ճգնաժամի ֆոնին: 

Տնտեսագէտն ասաց, որ թէեւ Հայաստանում այդ ցուցանիշները, երբեմն, թերագնահատւում են, բայց դրանք յստակ վկայում են տնտեսական ակտիւութեան մասին: «Արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ պոզիտիւ էր: ԵԱՏՄ անդամների համար Հայաստանից արտահանումը մեծացած, սա պէտք է ամրագրել: Եւ եթէ մենք ներդրումային քաղաքականութիւնը ամրացնենք, որը կյանգեցնի արտահանման ծաւալների մեծացման, մենք կունենանք աւելի լաւ արդիւնք»,- նշեց Եւրասիական զարգացման բանկի գլխաւոր տնտեսագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։