Հա
Երկուշաբթի, 13 Մարտի 2017 16:00

ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու մասին համաձայնագիրը կարող է պատրաստ լինել մարտին

Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու մասին փաստաթուղթն այժմ քննարկւում է Թեհրանում, այն կարող է պատրաստ լինել մարտին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկւա այցին ընդառաջ:

«alikonline.ir» -  Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու մասին փաստաթուղթն այժմ քննարկւում է Թեհրանում, այն կարող է պատրաստ լինել մարտին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկւա այցին ընդառաջ: Այդ մասին յայտնել է առեւտրա-տնտեսական համագործակցութեան հարցերով ռուս-իրանական միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը: Տեղեկացնում է «tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

«Երէկ եւ այսօր Թեհրանում է գտնւում Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ ազատ առեւտրի գօտու մասին համաձայնագրի դիտարկման հարցով պատւիրակութիւնը, ընթանում է փաստաթղթի տեքստի համաձայնեցման ակտիւ աշխատանք։ Յոյսով ենք, որ մինչեւ Մոսկւա Իրանի նախագահի այցը փաստաթուղթը պատրաստ կը լինի ստորագրման համար»,- ասել է Նովակը՝ բացելով միջկառավարական յանձնաժողովում իր գործընկերոջ՝ Իրանի կապի նախարար Մահմուդ Վաէզիի հետ հանդիպումը:

Եւրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցներն անցած շաբաթում Բիշկեկում ստորագրել են ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին ժամանակաւոր համաձայնագրի նախապատրաստման ուղղութեամբ աշխատանքները կազմակերպելու մասին հրամանագիր:

 

Յարակից Հրապարակումներ

  • Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    Կարեն Կարապետեանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծւող ազատ տնտեսական գօտում իրանական կապիտալի ներգրաւումը եւս նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակութիւն՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու նպատակով՝ վստահութիւն յայտնելով, որ դա թոյլ կը տայ իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ «GSP+» համակարգով եւրոպական շուկայ:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»

    «Վերջին տարիներին իրականցւած համատեղ նախաձեռնութիւնների շրջանակում, նոր հեռանկարներ են բացւել տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման համար»,- ասել է դեսպան Սաջջադին:

  • Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին
    Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին

    Ռոհանիի վերընտրութիւնը նշանակում է, որ շարունակելու են ուժի մէջ մնալ հայ-իրանական՝ օր օրի աւելի կոնկրետացող եւ հաւակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն եւ էներգետիկ բոլոր նախագծերն ու ծրագրերը:

  • Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»
    Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»

    «Շարունակելով իր խելամիտ քաղաքականութիւնն Իրանի Իսլական Հանրապետութիւնը տարածարջանային եւ արտատարածաշրջանային ծայարայեղականների լարած ծուղակը չի ընկնի եւ միջազգային ասպարէզում, յատկապսէս՝ հարեւանների հետ յարաբերութիւններում կը շարունակի խաղաղութեան վրայ խարսխւած գործակցութեան քաղաքականութիւնը»,- ասել է Բահրամ Ղասեմին:

  • Վիզաների չեղարկումից յետոյ Իրանից Հայաստան մէկօրեայ տուրիզմն ակտիւանում է
    Վիզաների չեղարկումից յետոյ Իրանից Հայաստան մէկօրեայ տուրիզմն ակտիւանում է

    2016 թւականի օգոստոսին վիզային ռեժիմի չեղարկումից յետոյ Իրանից Հայաստանի սահմանամերձ քաղաքներ մէկօրեայ ուղեւորութիւնների թիւն աւելացել է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։