Հա
Երեքշաբթի, 14 Մարտի 2017 11:20

Մարտին Չինաստանում կը սկսեն կառուցել «Boeing»-ի առաջին գործարանն ԱՄՆ-ի սահմաններից դուրս

Չզեցզեանի նահանգի իշխանութիւնների, «Boeing» կորպորացիայի եւ Չինաստանի տիեզերական աւիացիայի կորպորացիայի միջեւ համապատասխան համաձայնագիրն ստորագրւել է 2016 թւականի հոկտեմբերին: Այն նախատեսում է «Boeing 737» ինքնաթիռների եզրափակիչ հաւաքման կենտրոնի եւ մատակարարման կենտրոնի կառուցում:

«alikonline.ir» - Ընթացիկ ամսւայ վերջին Չինաստանի Չժոուշան քաղաքում (Չզեցզեանի արեւելեան նահանգ) կը սկսեն կառուցել «Boeing 737» նեղ իրան ինքնաթիռների եզրափակիչ հաւաքման կենտրոն: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «Սինհուա» գործակալութեանը, այս կենտրոնի բացման պլանների մասին յայտարարւել էր 2015 թւականին՝ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի՝ ԱՄՆ-ի կատարած այցի ժամանակ:   

Այս ձեռնարկութիւնը, որտեղ կը կատարեն աւարտական յետհաւաքման աշխատանքներ, ներառեալ «Boeing 737»-երի ֆիւզելաժների ներկումը եւ սալոնների յարդարումը, «Boeing» կորպորացիայի համար կը դառնայ առաջինն ԱՄՆ-ի սահմաններից դուրս: 

Չզեցզեանի նահանգի իշխանութիւնների, «Boeing» կորպորացիայի եւ Չինաստանի տիեզերական աւիացիայի կորպորացիայի միջեւ համապատասխան համաձայնագիրն ստորագրւել է 2016 թւականի հոկտեմբերին: Այն նախատեսում է «Boeing 737» ինքնաթիռների եզրափակիչ հաւաքման կենտրոնի եւ մատակարարման կենտրոնի կառուցում: 

Առաջին ինքնաթիռը պատւիրատուին կը յանձնւի 2018 թւականի վերջին, ձեռնարկութեան արտադրական կարողութիւնը պէտք է կազմի տարեկան մինչեւ 100 «Boeing 737»: Այդ կենտրոնի շնորհիը կը ստեղծւեն մինչեւ 2 հազար նոր աշխատատեղեր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։