Հա
Կիրակի, 19 Մարտի 2017 11:09

Նոռուզին ընդառաջ Երեւանում վարձով բնակարանների գները կրկնակի թանկացել են

Մինչ մարտի 21-ին նշւող իրանական Նոռուզին ընդառաջ դէպի Հայաստան  իրանցի զբօսաշրջիկների հոսքեր են ակնկալւում, գրեթէ կրկնակի թանկացել են վարձով՝ յատկապւս օրավարձով տրւող բնակարանների գները

«alikonline.ir»- Մինչ մարտի 21-ին նշւող իրանական Նոռուզին ընդառաջ դէպի Հայաստան  իրանցի զբօսաշրջիկների հոսքեր են ակնկալւում, գրեթէ կրկնակի թանկացել են վարձով՝ յատկապւս օրավարձով տրւող բնակարանների գները:

Մասնաւորապէս . «list.am» կայքում վարձով բնակարանների մասին յայտարարութիւն տւած Մարիան, որը քաղաքի կենտրոնում մէկ սենեականոց բնակարանը վարձով էր տալիս օրական 13000 դրամով, «tert.am»-ի հետ զրոյցում ասաց. «Օրական 13 հազարի փոխարէն 10 հազար, բայց ամսի 20-ից յետոյ արդէն բնակարանը կը տրւի օրական 50 ԱՄՆ դոլարով»:

Նոյն կայքում յայտարարութիւն տւած Մարին էլ, որը բրոքերական գործակալութեան աշխատակից էր, Աբովեան փողոցի վրայ վարձով 1 սենեականոց բնակարանի համար մինչեւ այսօր` մայիսի 19 –ը պահանջում էր  15 հազար դրամ, իսկ դրանից յետոյ՝ 65 դոլար:

Յիշեցնենք, որ 2009 թւականին Նոռուզի տօնը ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգութեան ցանկի մէջ, իսկ 2010 թւականի փետրւարի 23-ին ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեան մարտի 21-ը յայտարարել է Նոռուզի միջազգային օր:

Ուստի՝ Իրանին հարեւան Հայաստանում, ինչպէս եւ ամէն տարի, այս օրերին կը լինի իրանցի զբօսաշրջիկների աճ, որոնք ,ինչպէս նշում են փորձագէտները` Հայաստանում  4-5 օր են անցկացնում՝ իւրաքանչիւրը ծախսելով 700-800 դոլար։

Փոխարէնը, թոյլ ծանրաբեռնւած են առցանց  համակարգով Իրանից  հայաստանեան հիւրանոցների եւ հանգստեան տների ամրագրումները:

Ինչպէս «tert.am»-ին յայտնեց առցանց ամրագրումների համակարգի «armhotels.am» կայքի տնօրէն Աշոտ Նազարեանը, պատճառը իրանցիների պլաստիկ վճարային քարտերն են:

«Ինչպէս գիտէք՝ իրանական քարտերը մեր համակարգը չի ընդունում: Որովհետեւ իրենց վճարային համակարգերը էդ քարտերը չեն սպասարկում» ,-ասաց կայքի տնօրէնը:

Յիշեցնենք, որ իրանցիների վճարային քարտերը սառեցւած էին ամերիկեան երկարամեայ պատժամիջոցների հետեւանքով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։