Հա
Երկուշաբթի, 20 Մարտի 2017 09:16

Իրանը $320 մլն.-ի գորգ է արտահանել ԱՄՆ վերջին 11 ամսում

11 ամսում ԱՄՆ ուղարկւած գորգերի քանակը քաշով գերազանցում է 5200 տոննան` շուրջ 320 մլն. դոլար արժողութեամբ

«alikonline.ir»- Իրանը մօտ 320 մլն. դոլարի գորգեր է արտահանել ԱՄՆ վերջին 11 ամսւայ ընթացքում: Տեղեկացնում է «tert.am»-ը` «Press TV»-ին յղումով:

Այս տւեալները հաղորդել է Իրանի Գորգագործութեան ազգային կենտրոնի նախագահ Համիդ Քարեգարը: Վերջինս նշել է, որ արտահանումների ծաւալն զգալիօրէն մեծացել է 2010-ին սահմանւած պատժամիջոցների պատճառով երկարամեայ դադարից յետոյ: 

«Իրանական գորգերի արտահանման համար դռները դէպի ամերիկեան շուկայ բացւել են բառացիօրէն Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների չեղարկումից յետոյ` 2016-ի յունւարին: Մէկ ամիս անց գորգերի առաջին խմբաքանակը Համբուրգից ուղարկւել է Լոս Անջելես», - ասել է Քարեգարը:  

Նրա խօսքով` 11 ամսում ԱՄՆ ուղարկւած գորգերի քանակը քաշով գերազանցում է 5200 տոննան` շուրջ 320 մլն. դոլար արժողութեամբ: 

ԱՄՆ-ում իրանական գորգերի արժէքը գնահատւում է 5000-200 հազար դոլար` կախւած տեսակից, գործւածքից եւ դիզայնից:  

 

Յարակից Հրապարակումներ

  • Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին
    Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին

    Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, այսօր՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցը:  Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային համագործակցութեան հետ կապւած խնդիրներ

  • Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    Կարեն Կարապետեանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծւող ազատ տնտեսական գօտում իրանական կապիտալի ներգրաւումը եւս նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակութիւն՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու նպատակով՝ վստահութիւն յայտնելով, որ դա թոյլ կը տայ իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ «GSP+» համակարգով եւրոպական շուկայ:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»

    «Վերջին տարիներին իրականցւած համատեղ նախաձեռնութիւնների շրջանակում, նոր հեռանկարներ են բացւել տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման համար»,- ասել է դեսպան Սաջջադին:

  • Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին
    Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին

    Ռոհանիի վերընտրութիւնը նշանակում է, որ շարունակելու են ուժի մէջ մնալ հայ-իրանական՝ օր օրի աւելի կոնկրետացող եւ հաւակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն եւ էներգետիկ բոլոր նախագծերն ու ծրագրերը:

  • Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»
    Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»

    «Շարունակելով իր խելամիտ քաղաքականութիւնն Իրանի Իսլական Հանրապետութիւնը տարածարջանային եւ արտատարածաշրջանային ծայարայեղականների լարած ծուղակը չի ընկնի եւ միջազգային ասպարէզում, յատկապսէս՝ հարեւանների հետ յարաբերութիւններում կը շարունակի խաղաղութեան վրայ խարսխւած գործակցութեան քաղաքականութիւնը»,- ասել է Բահրամ Ղասեմին:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։