Հա
Կիրակի, 02 Ապրիլի 2017 08:58

Ռուսաստանն ու Իրանը պայմանագիր են կնքել 12 «Sukhoi Superjet» ինքնաթիռ ձեռք բերելու մասին

«Աշխատում ենք իրանական կողմի հետ՝ «Sukhoi Superjet 100» օդանաւերի մատակարարման համար: Մեր գործընկերներն արդէն 12 օդանաւի պայմանագիր են կնքել: Կարճ ժամկէտներում նախատեսում ենք եւս 30-ը մատակարարել»,- նշել է նախարարը

«alikonline.ir»- Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը տեղեկացրել է, որ Իրանի հետ համաձայնագիր է կնքւել 12 ռուսական «Sukhoi Superjet 100» ուղեւևորատար ինքնաթիռ ձեռք բերելու մասին: Այս մասին, տեղեկացնում է «tert.am»-ին` «Press TV» հեռուստաալիքին յղումով:

Նախարարի խօսքով` կողմերը գործարքից առաջ 18 ամիս բանակցութիւններ են վարել:

«Աշխատում ենք իրանական կողմի հետ՝ «Sukhoi Superjet 100» օդանաւերի մատակարարման համար: Մեր գործընկերներն արդէն 12 օդանաւի պայմանագիր են կնքել: Կարճ ժամկէտներում նախատեսում ենք եւս 30-ը մատակարարել»,- նշել է նախարարը:

Նովակի խօսքով՝ սա միայն սկիզբն է, քանի որ Իրանը հետաքրքրւած է 100 «Sukhoi» ինքնաթիռ ձեռք բերելու գործում: 

Իրանական կողմի հաղորդմամբ` «Sukhoi» ընկերութիւնը` իրականական աւիաընկերութեան հրաւէրով, «Superjet 100» ինքնաթիռի փորձնական թռիչքներ է իրականացրել Թեհրանում 2016 թւականին:

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։