Հա
03/04/2017 - 11:10

Թուրքիայում արտաքին ներդրումները նւազել են 40 տոկոսով

«Der Spiegel»-ը յիշեցնում է, որ անցեալ տարւայ երրորդ եռամսեակում Թուրքիայի տնտեսութիւնը գրանցել է 1.8 տոկոս անկում, իսկ թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել ամերիկեան դոլարի նկատմամբ:

«alikonline.ir» - Հեղինակաւոր գերմանական «Der Spiegel» պարբերականն անդրադարձել է Թուրքիայում շարունակւող տնտեսական ճգնաժամին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ըստ պարբերականի` միայն երկրի հզօրացման մասին մշտապէս բացականչող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարծես «այլ աշխարհում է ապրում»: Իրականում, Թուրքիայում յեղաշրջման փորձից յետոյ սկսւած կադրային զտումներն ու տասնեակ հազարաւոր ձերբակալութիւնները, քրդերի դէմ ռազմական գործողութիւններն ու քուրդ գրոհայինների կամ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման զինեալների կողմից իրականացւած յարձակումներն ահռելի վնաս են հասցրել երկրի տնտեսութեանը:

«Der Spiegel»-ը յիշեցնում է, որ անցեալ տարւայ երրորդ եռամսեակում Թուրքիայի տնտեսութիւնը գրանցել է 1.8 տոկոս անկում, իսկ թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել ամերիկեան դոլարի նկատմամբ: Աւելին` արհեստագործութեան պատմական ու հարուստ կենտրոններ համարւող Ստամբուլի «Փակ շուկայ»-ում եւ Կայսերի (Կեսարիա) քաղաքում ոսկերչութիւնն ու արծաթագործութիւնը զգալի կորուստներ են գրանցել:

Մասնաւորապէս, Ստամբուլի «Փակ շուկայ»-ում անցեալ տարւայ վերջին միանգամից փակւեցին գործող 2000 արհեստագործական խանութներից 600-ը:

Պարբերականը նաեւ յայտնում է, որ Թուրքիայում, որտեղ արտաքին ներդրումները մինչ այդ կազմել են միջինը մօտ 400 մլրդ. ԱՄՆ դոլար, 40 տոկոս կորուստ են գրանցել նաեւ այստեղ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։