Հա
Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 14:50

«Aseman»-ը «Boeing»-ից գնել 60 «Boeing 737 MAX» տիպի ինքնաթիռ

Իրանական «Iran Aseman Airlines» աւիաընկերութիւնն ամերիկեան «Boeing» ընկերութեան հետ ստորագրել է «Boeing 737 MAX» տիպի 60 ինքնաթիռի գնման մասին պայմանագիր:

«alikonline.ir» - Իրանական «Iran Aseman Airlines» աւիաընկերութիւնն ամերիկեան «Boeing» ընկերութեան հետ ստորագրել է «Boeing 737 MAX» տիպի 60 ինքնաթիռի գնման մասին պայմանագիր: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Պայմանագիրն ստորագրւել է այսօր՝ ապրիլի 4-ին, աւիաընկերութեան կենտրոնական գրասենեակում: «Aseman»-ի եւ «Boeing»-ի միջեւ բանակցութիւնները տեւել են մէկ տարի:

Պատւիրւած ինքնաթիռների մատակարարումը «Aseman» աւիաընկերութեան կը սկսւի 2019 տւականին: Նախատեսւում է, որ առաջին տարւայ ընթացքում աւիաընկերութեանը կը յանձնւի 5-10 «Boeing 737 MAX» ինքնաթիռ:

«Boeing 737 MAX»-ը «Boeing 737» ընտանիքի նոր սերունդն է: Այն ռէակտիւ նեղիրան օդանաւ է, որը մշակւել է համեմատաբար փոքր տարողութեան եւ կարճ տարածութիւնների ուղեւորափոխադրումների շուկայի համար։ «Boeing 737 MAX»-ի տարողութիւնը կազմում է մինչեւ 180 ուղեւոր, իսկ թռիչքային շառաւիղը՝ մինչեւ 7000 կմ.:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։