Հա
Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 09:10

Առաջիկայ ամսւայ ընթացքում «Boeing»-ը «Iran Air»-ին կը յանձնի 2 «Boeing 777-300ER» ինքնաթիռ

«Boeing 777-300ER»-ը միջմայրցամաքային, լայն իրանով երկշարժիչանի ինքնաթիռ է, որի թռիչքային հեռաւորութիւնը կարող է հասնել մինչեւ 17 հազար քմ., իսկ նստատեղերի քանակը 314-ից հասնում է 451-ի:

«alikonline.ir» - «Boeing» ընկերութիւնը, մեծ հաւանականութեամբ, առաջիկայ ամսւայ ընթացքում «Iran Air»-ին կը յանձնի 2-3 «Boeing 777-300ER» տիպի ինքնաթիռ:

Այս մասին ԻՌՆԱ-ին տեղեկացրել է «Iran Air»-ին մօտ կանգանած աղբիւրը՝ նշելով, որ այդ ինքնաթիռները նախատեսւած են եղել «Turkish Airlines» աւիաընկերութեան համար:

«Սակայն, թուրքական ընկերութիւնը հրաժարւել է նախապէս կայացած պայմանաւորւածութիւնից, եւ, քանի որ «Boeing»-ից գնւած «Iran Air»-ի 80 ինքնաթիռներից 30-ը «Boeing 777-300ER» տեսակից են, «Boeing»-ը որոշել է դրանք յանձնել «Iran Air»-ին»,- ասել է ԻՌՆԱ-ի աղբիւրը:

Լուրը հաստատել է նաեւ Իրանի ճանապրհների եւ քաղաքաշինութեան նախարարի տեղակալ Ասղար Ֆախրիէ Քաշանը՝ նշելով, որ առաջին «Boeing 777-300ER» տիպի ինքնաթիռը «Iran Air»-ի աւիապարկը կը համալրի առաջիկայ ամսւայ ընթացքում:

Նշենք, որ «Boeing 777-300ER»-ը միջմայրցամաքային, լայն իրանով երկշարժիչանի ինքնաթիռ է, որի թռիչքային հեռաւորութիւնը կարող է հասնել մինչեւ 17 հազար քմ., իսկ նստատեղերի քանակը 314-ից հասնում է 451-ի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։