Հա
Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 14:20

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կը բացւի 2 ամսից

Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը յայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կը բացւի 2 ամսից:

«alikonline.ir» - Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը յայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կը բացւի 2 ամսից: Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ յայտնում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը:

Նախարարը տեղեկացրել է, որ երկաթգիծը, ամենայն հաւանականութեամբ, յունիսին կը շահագործւի: Բացի դրանից` Թուրքիան եւ Ադրբեջանն այժմ աշխատանքներ են իրականացնում երկրորդ երկաթգծի կառուցման ուղղութեամբ: Երկրորդ երկաթուղու կարեւորութիւնը Արսլանը պայմանաւորել է այն հանգամանքով, որ արեւելքից եկող բեռների բաշխման համար անհրաժեշտ է եւս մէկ երկաթգծային հանգոյց: Դա կը նպաստի տարածաշրջանային առեւտրի զարգացմանը:

Նախատեսւող նոր երկաթգիծը պէտք է Թուրքիայի Կարս եւ Իգդիր քաղաքներով հասնի Նախիջեւան, այնտեղից էլ` Իրան, ապա` Իսլամաբադ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։