Հա
Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 18:30

Հայաստանը կընդլայնի իր տնտեսական համագործակցութիւններն Իրանի հետ

Հայաստանը մտադիր է ներդրումային ոլորտում ընդլայնել համագործակցութիւններն Իրանի հետ:

«alikonline.ir» - Հայաստանը մտադիր է ներդրումային ոլորտում ընդլայնել համագործակցութիւններն Իրանի հետ: Տեղեկացնում է «parstoday.com»-ը:

Այսօր` ապրիլի 11-ին Մեղրիի քաղաքապետի գլխաւորած պատւիրակութիւնը ժամանել է Իրանի Արաքսի տնտեսական ազատ գօտի: Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարեանը հանդիպել է Արաքսի տնտեսական ազատ գօտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմարաբաղիին: 

«Հայաստանցի գործարարները պատրաստ են ներդրում կատարել Իրանում»,- հանդիպմանն ասել է Մեղրի քաղաքապետը:

Անդրադառնալով Արաքսի տարածքում տնտեսական համագործակցութեան ընդլայնման կարեւորութեանը Արաքսի տնտեսական ազատ գօտու գործադիր տնօրէնն ասել է.- «Արաքսի տնտեսական ազատ գօտու  տարածքի սահմանամերձ բնակիչները կարող են զարգացնել ներդրումանյին համագործակցութիւնները»:

Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են Մեղրիի տնտեսական ազատ գօտու ստեղծման եւ Նորդուզի սահմանում իրանցի եւ հայաստանցի զբօսաշրջիկների համար երթեւեկութեան դիւրութիւններ ստեղծելու հարցերը:

Նշենք, որ Հայաստանը մտադիր է Մեղրիի մօտակայքում ստեղծել տնտեսական ազատ գօտու տարածք: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։