Հա
Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 13:00

«Iran Air»-ը վերջնականացրել է «ATR»-ի հետ պայմանագիրը. առաջիկայ ամսւայ ընթացքում ՀՈՄԱ-ին կը յանձնւի 4 ինքնաթիռ

Պայմանագիրը նախատեսում է, որ իտալա-ֆրանսիական ընկերութիւնը մինչ 2018 թւականի աւարտը «Iran Air»-ին կը մատակարարի 20 «ATR 72-600» տիպի ինքնաթիռ: Այն ՀՈՄԱ-ին թոյլ է տալիս ապագայում գնել նոյն տիպի եւս 20 ինքնաթիռ:

«alikonline.ir» - «Iran Air»-ը վերջնականացրել է «ATR 72-600» տիպի 20 ինքնաթիռի գնման մասին «ATR» ընկերութեան հետ պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Պայմանագիրը նախատեսում է, որ իտալա-ֆրանսիական ընկերութիւնը մինչ 2018 թւականի աւարտը «Iran Air»-ին կը մատակարարի 20 «ATR 72-600» տիպի ինքնաթիռ: Այն ՀՈՄԱ-ին թոյլ է տալիս ապագայում գնել նոյն տիպի եւս 20 ինքնաթիռ: Պայմանագիրն արժենալու է 400 մլն. դոլար:

Առաջին 4 ինքնաթիռները «Iran Air»-ին կը յանձնւեն առաջիկայ մէկ ամսւայ ընթացքում:

«ATR 72-600»-ը նեղ իրանով օդանաւ է, որը նախատեսւած է կարճ շառաւիղով տարածաշրջանային թռիչքների համար եւ համապատասխանեցւած է փոքր օդանաւակայանների պայմաններին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։