Հա
Շաբաթ, 06 Մայիսի 2017 13:20

ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը եւ Լոս Անջելեսի միջազգային օդանաւակայանը քննարկել են Լոս Անջելես-Երեւան ուղիղ չւերթներ սկսելու հարցը

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների համաձայն՝ այս հարցում առաջնահերթ է ոչ միայն ճանապարհորդների ժամանակը խնայելը, հարմարաւետութիւնը, այլ նաեւ զբօսաշրջութեան զգալի խթանումը, բիզնես ճանապարհորդութիւնների թւի մեծացումը, ապրանքափոխադրումների ընդլայնումը եւ ԱՄՆ-Հայաստան երկկողմ տնտեսական յարաբերութիւնների հզօրացումը:

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները հանդիպել են Լոս Անջելէսի միջազգային օդանաւակայանի պաշտօնական ներկայացուցիչների հետ եւ քննարկել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ուղիղ չւերթներ սկսելու հարցը: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կայքը:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների համաձայն՝ այս հարցում առաջնահերթ է ոչ միայն ճանապարհորդների ժամանակը խնայելը, հարմարաւետութիւնը, այլ նաեւ զբօսաշրջութեան զգալի խթանումը, բիզնես ճանապարհորդութիւնների թւի մեծացումը, ապրանքափոխադրումների ընդլայնումը եւ ԱՄՆ-Հայաստան երկկողմ տնտեսական յարաբերութիւնների հզօրացումը:

Աղբիւրի հաղորդմամբ՝ քննարկումները Լոս Անջելէսի միջազգային օդանաւակայանի գլխաւոր գործադիր տնօրէն Դեբորա Ֆլինտի եւ գործադիր տնօրէնի տեղակալ եւ արտաքին կապերի գծով տնօրէն Թրեւոր Դէյլիի հետ հնարաւորութիւն են տւել փոխանակւել դրական եւ կառուցողական գաղափարներով Լոս Անջելէսի միջազգային օդանաւակայանի եւ «Զւարթնոց» օդանակաւակայանի միջեւ ուղիղ չւերթներ մեկնարկելու վերաբերեալ:

Նշւում է, որ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ներկայացրել են նախագահ Ռաֆֆի Համբարեանը եւ Զանգու Արմէնեանը:

«Մենք ողջունում ենք մեր կառուցողական համագործակցութիւնը Լոս Անջելէսի միջազգային օդանաւակայանի ղեկավարութեան հետ եւ գնահատում Լոս Անջելէս-Երեւան ուղիղ չւերթների վերաբերեալ քննարկումներին մասնակցելու պատրաստակամութիւնը», - ասել է Ռաֆֆի Համբարեանը:

Նշենք, որ «March To Justice»-ը խնդրագիր է հրապարակել, որը կարող են ստորագրել այս գաղափարի աջակիցները՝ դիմելով ԱՄՆ տրանսպորտի նախարար Էլէյն Չաոյին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։