Հա
Հինգշաբթի, 11 Մայիսի 2017 12:40

Գագիկ Մակարեան. «Լոս Անջելէս-Երեւան ուղիղ չւերթը կարդարացնի ինչպէս ԱՄՆ-ում բաւական մեծ հայ համայնքի, այնպէս էլ զբօսաշրջիկների սպասումները»

Գագիկ Մակարեանի խօսքով՝ Լոս Անջելէս-Երեւան ուղիղ չւերթի գործարկումը կարող է զարգացնել նաեւ զբօսաշրջութիւնը Հայաստանում․ առաւել յաճախակի կը դառնան ամերիկահայերի այցելութիւնները Հայաստան՝ զբօսաշրջային նպատակներով:

«alikonline.ir» - Լոս Անջելէս-Երեւան ուղղութեամբ ուղիղ չւերթի իրականացումը կարդարացնի բոլորի սպասումները: «tert.am»-ի հետ զրոյցում, խօսելով հայաստանեան աւիաոլորտում նոր ուղղութեան հնարաւորութեան եւ առաւելութիւնների մասին, ասաց Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութեան գործադիր տնօրէն Գագիկ Մակարեանը:

«Ժամանակին մենք խօսում էինք Ազգային աւիափոխադրողներ ունենալու մասին: Այդ դէպքում Հայաստանը կունենար թիրախային շուկաներ: Ազգային փոխադրողի առաւելութիւնը նաեւ այն է, որ կարողանանք այլ հայկական համայնքների հետ հաղորդակցւել, ինչը նաեւ տնտեսապէս է կարեւոր»,- ասաց նա՝ յաւելելով, որ ցանկացած նոր ուղղութեամբ թռիչքներ իրականացնելու նախաձեռնութիւն, որը կարող է Հայաստանը միացնել հայկական համայնքների հետ, ինքը շատ դրական է գնահատում:

Յիշեցնենք, որ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները հանդիպել են Լոս Անջելէսի միջազգային օդանաւակայանի պաշտօնական ներկայացուցիչների հետ եւ քննարկել ԱՄՆ-ի և Հայաստանի միջեւ ուղիղ չւերթներ սկսելու հարցը:

Գագիկ Մակարեանը նշեց, որ ԱՄՆ-ում հայկական համայնքը բաւականին մեծ է եւ այստեղի հայերի համար ամէն անգամ խնդիր է առաջացնում տարանցիկ տարբերակներով հայրենիք գալը: «Հիմա համայնքի համար տնտեսապէս դժւար է, գալիս են այստեղ, մեծ գումար են ծախսում թռիչքների վրայ, նւէր են առնում հարազատների համար: «Ի վերջոյ, նաեւ համայնքը պէտք է  կայանա,յ բայց կապը չկորցնի Հայաստանի հետ: Մեծ մասը մնում է ԱՄՆ-ում, հաստատւում է այնտեղ. նրանց համար Հայաստան գալն այս տարբերակով աւելի հեշտ կը լինի»,- ասաց նա:

Գագիկ Մակարեանի խօսքով՝ Լոս Անջելէս-Երեւան ուղիղ չւերթի գործարկումը կարող է զարգացնել նաեւ զբօսաշրջութիւնը Հայաստանում․ առաւել յաճախակի կը դառնան ամերիկահայերի այցելութիւնները Հայաստան՝ զբօսաշրջային նպատակներով:

Տնտեսագէտը նշեց նաեւ, որ թռիչքն իրականացնելը հնարաւոր է ձեռնտու չլինի հայկական աւիաընկերութեանը, քանի որ բաւարար թւով ինքնաթիռներ չունի։ Բացի դրանից՝ թռիչքի իրականացմանը յաջորդելու են ինքնաթիռը վերանորոգելու համար ֆինանսական դժւարութիւնները: Սակայն, Գագիկ Մակարեանի դիտարկմամբ, չւերթը հետաքրքրական կարող է դառնալ ամերիկեան աւիաընկերութիւնների համար․ մարդիկ կը նախընտրեն ուղիղ չւերթը տարանցիկներից: «Եթէ այդ մոդելն աշխատի, թէկուզեւ շաբաթը մէկ անգամ, ձեռնտու կը լինի: Կարող է «Boeing» լինել, կախւած ուղեւորների թւից արդէն կընտրեն մեծ, թէ փոքր»:

Տնտեսագէտի խօսքով՝ Լոս Անջելէս-Երեւան չւերթի իրականացումը կարող է ներդրումային հոսք ապահովել Հայաստան:

«Բիզնեսը ժամանակային առումով միշտ սղութիւն է ունենում: Գործարարներին երկար ժամանակ օդանաևակայաններում մնալը, յոգնելը, անիմաստ օրեր ծախսելը յարմար չէ: Ուղիղ, կանոնաւոր կապը երկրի հետ կարող է Հայաստանը գրաւիչ դարձնել, մանաւանդ որ կոռուպցիայի դէմ պայքարում նախաձեռնութիւն է սկսւել Հայաստանում․ այդ մասին ամերիկեան կառավարութիւնն էլ է խօսում»,- ասաց նա:

Գագիկ Մակարեանը նշեց, որ նախաձեռնութիւնը բաւականին հաշւարկւած է, բայց առաւել շատ հայրենասիրական մղում է՝ հայրենիք-սփիւռք կապի ամրապնդմանն ուղղւած:

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետութիւնն էլ այս նախաձեռնութիւնում միայն կարող է սպասարկողի դերում լինել, աւելին անելը՝ չւերթն իրականացնող աւիաընկերութեանն արտօնութիւններ տալն արդէն սխալ կը լինի:

«Մենք այստեղ յայտարարել ենք բաց երկնքի քաղաքականութիւն, բոլորին հաւասար պայմաններ պէտք է առաջարկենք: Նախաձեռնութիւնը եղել է Հայ Դատի յանձնախմբի կողմից, հետեւաբար հայկական կազմակերպութիւնը ինչ-որ բան կանի աւիաընկերութեան համար: Գուցէ իրենք մտածեն որոշակի կոմպենսացիաներ, շահագրգռող բան, որ արագ թռիչքից օգտւեն եւ նաեւ հնարաւոր որոշակի վնասները կոմպենսացնեն»,- ասաց նա: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։