Հա
Շաբաթ, 13 Մայիսի 2017 13:00

Մինչ շաբաթւայ վերջը «Iran Air»-ը կը համլրւի 4 նոր ինքնաթիռով

Մինչ շաբաթւայ վերջը «Iran Air»-ի աւիապարկը կը համալրւի 4 նոր «ATR 72-600» տիպի ինքնաթիռով:

«alikonline.ir» - Մինչ շաբաթւայ վերջը «Iran Air»-ի աւիապարկը կը համալրւի 4 նոր «ATR 72-600» տիպի ինքնաթիռով:

Այս մասին, ԻՍՆԱ-ի հետ զրոյցում տեղեկացրել է «Աւիաընկերութիւնների միութեան» քարտուղար Մաղսուդ Ասադի Սամանին. «Ներկայ պահին «Iran Air»-ի տեխնիկական բաժնի աշխատակիցները գտնւում են Ֆրանսիայում եւ նախապատրաստում են նոր օդանաւերի մուտքն Իրան»,- ասել է նա՝ յաւելելով, որ խնդիրներ չառաջանալու դէպքում, առաջիկայ օրերի ընթացքում ինքնաթիռներից երկուսը կը թռչեն դէպի Թեհրան, իսկ մինչ շաբաթւայ վերջը նրանց կը միանան եւս 2 նոր նմանատիպ ինքնաթիռ:

Նա նշել է, որ կողմերի միջեւ ստորագրւած պայամանգիրը նախատեսում է, որ մինչ 2017 թւականի աւարտը «ATR» ընկերութիւնը պէտք է «Iran Air»-ին յանձնի 7 «ATR 72-600» տիպի ինքնաթիռ, որոնցից 4-ի մուտքը նախատեսւած է արդէն այս շաբաթւայ ընթացքում:

Նշենք, որ «Iran Air»-ը 20 «ATR 72-600» տիպի ինքնաթիռ ձեռք բերման մասին «ATR» ընկերութեան հետ կնքել է պայմանագիր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։