Հա
Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017 12:00

Առաջին «ATR»-ները Թեհրանում են

Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանում վայրէջք կատարեցին «Iran Air»-ի գնած «ATR 72-600» տիպի առաջին 4 ինքնաթիռները:

«alikonline.ir» - Րոպէներ առաջ Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանում վայրէջք կատարեցին «Iran Air»-ի գնած «ATR 72-600» տիպի առաջին 4 ինքնաթիռները: Այս մասին տեղեկացնում են իրանական լրատւամիջոցները:

Ինքնաթիռները պաշտօնապէս «Iran Air»-ին էին յանձնւել երէկ՝ մայիսի 16-ին ֆրանսիական Թուլուզ քաղաքում:

Յիշեցենք, որ «Iran Air»-ը 20 «ATR 72-600» տիպի ինքնաթիռ ձեռք բերման մասին «ATR» ընկերութեան հետ կնքել է պայմանագիր: Այն նախատեսում է, որ մինչ 2017 թւականի աւարտը «ATR» ընկերութիւնը «Iran Air»-ին պէտք է յանձնի 7 «ATR 72-600» տիպի ինքնաթիռ, որոնցից 4-ն արդէն Թեհրանում են:

«ATR 72-600»-ը նեղ իրանով օդանաւ է, որը նախատեսւած է կարճ շառաւիղով տարածաշրջանային թռիչքների համար եւ համապատասխանեցւած է փոքր օդանաւակայանների պայմաններին: 72 ուղեւոր տեղափոխող այս ինքնաթիռն օգտագործւելու է  «Iran Air»-ի ներքին թռիչքացանցում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։