Հա
Հինգշաբթի, 18 Մայիսի 2017 09:50

Նաւթի համաշխարհային գները հասել են առաւելագոյն ցուցանիշի

Նաւթի համաշխարհային գները բարձրացել են` հասնելով մէկ ամսւայ կտրւածքով առաւելագոյն մակարդակի: Այս մասին վկայում են «ICE» լոնդոնեան բորսայում մայիսի 17-ին կայացած աճուրդի տւեալները:

«alikonline.ir» - Նաւթի համաշխարհային գները բարձրացել են` հասնելով մէկ ամսւայ կտրւածքով առաւելագոյն մակարդակի: Այս մասին վկայում են «ICE» լոնդոնեան բորսայում մայիսի 17-ին կայացած աճուրդի տւեալները: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «lenta.ru»-ն՝ նաւթի գնաճը պայմանաւորւած է ԱՄՆ-ում վառելիքի պաշարների մասին տւեալների հրապարակմամբ: Ըստ առեւտրային բորսայի տւեալների` «Brent» ապրանքանիշի նաւթի գինն աճել է 1.47 տոկոսով` կազմելով 52.42 դոլար` մէկ բարելի դիմաց:

Մինչդեռ «WTI» տեխասեան ապրանքանիշի նաւթի մէկ բարելի արժէքը 1.23 տոկոսով աճ է գրանցել` հասնելով 49.29 դոլարի:

ԱՄՆ Էներգետիկ տեղեկատւութեան վարչութեան տւեալների համաձայն` նաւթի պաշարները երկրում մէկ շաբաթում նւազել են 1.8 մլն. բարելով` կազմելով 520.8 մլն. բարել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։