Հա
Կիրակի, 18 Յունիսի 2017 12:10

Իրանցի զբօսաշրջիկների գործօնը կարող է հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկ ստեղծել

Յունիսի 14-ին Իրանում «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան եւ ԻԻՀ ստանդարտների եւ արդիւնաբերական հետազօտութիւնների ինստիտուտի միջեւ համագործակցութեան մասին» փոխըմբռնման յուշագիր, որը նախատեսում է սննդի եւ ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական կարգաւորման, «հալալ» ստանդարտաւորման եւ այլ հարցեր:

«alikonline.ir» - Յունիսի 14-ին Իրանում «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան եւ ԻԻՀ ստանդարտների եւ արդիւնաբերական հետազօտութիւնների ինստիտուտի միջեւ համագործակցութեան մասին» փոխըմբռնման յուշագիր, որը նախատեսում է սննդի եւ ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրաւական կարգաւորման, «հալալ» ստանդարտաւորման եւ այլ հարցեր: Գրում է «armedia.am»-ը: 

Յայտնի է, որ վերջերս Հայաստանում ստեղծւեց ստանդարտաւորման «Հալալ» կենտրոնը, որով պէտք է համապատասխան ստանդարտիզացիայի ենթարկւեն դէպի Իրան արտահանման համար նախատեսւող ապրանքատեսակները, որից յետոյ երկու երկրների միջեւ մեկնարկեցին արտահանւող ապրանքատեսակների շուրջ բանակցութիւնները: Վերոնշեալ փոխըմբռնման յուշագրի մասին լուրը կարելի է ընդունել՝ որպէս բանակցութիւնների առաջին հանգրւան: Բացի այդ այն օգնում է առնւազն պատկերացում կազմել դէպի Իրան արտահանման համար դիտարկւող ապրանքների տեսակների մասին: Սակայն սա բաւարար չէ: 

Նախ, չկայ պաշտօնական յայտարարութիւնը, որ սննդի եւ ոչ ոգելից խմիչքների ոլորտում բանակցութիւնները հասցրել են ներկրման մաքսատուրքերի մեղմացման, միւս կողմից հասկանալի է, որ բանակցութիւնները պէտք է ընթանան արդէն իսկ գործող առեւտրաշրջանառութեան շրջանակում արտահանւող ապրանքատեսակների շուրջ: Մինչդեռ դրանց զուգահեռ պէտք է ամէն ինչ անել՝ իրանական շուկայի ներսից հայկական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկ ստեղծելուն ուղղւած: Օրինակ, կարելի է Հայաստան ժամանած իրանցի զբօսաշրջիկներին համապատասխան միջոցառումների ու կազմակերպւած հիւրասիրութիւնների շրջանակներում ծանօթացնել հայկական ապրանքանիշին ու պարբերաբար բնոյթի միջոցառումների արդիւնքում ստեղծել դրանց նկատմամբ պահանջարկ: Այսինքն` հաշւի առնելով իրանական տնտեսական քաղաքականութեան խիստ պրոտեկցիոնիստական բնոյթը,  դէպի Իրան պարզեցւած մուտքին հասնելու համար պաշտօնական գործըթացներին զուգահեռ, լաւ կը լինի, կիրառել ներսից ներազդման հնարաւորութիւնը: 

Պէտք չէ նաեւ մոռանալ աւանդական առեւտրատնտեսական յարաբերութիւններն ու այդ համատեքստում առկայ հիմնախնդիրները: Մասնաւորապէս, յայտնի է, որ Հայաստանից Իրան արտահանման ծաւալների գրեթէ 90 տոկոսն էլեկտրաէներգիան է, եւ միայն 10 տոկոսն է բաժին ընկնում ապրանքներին: Մինչդեռ Իրանից Հայաստան ներմուծումն աւելի դիւերսիֆիկացւած է: Այս դէպքում էլ ներմուծման մեծ մասը՝ շուրջ 35 տոկոս, իրանական գազին է բաժին ընկնում, մինչդեռ ՀՀ արտահանման կառուցւածքի հետ այս ցուցանիշը համադրելի չէ:  Այսինքն՝ պէտք է դիտարկւի ոչ միայն ՀՀ-ից Իրան արտահանւող ապրանքների մաքսատուրքերը մեղմելուն, այլեւ՝ դրանց դիւերսիֆիկացնելու հարցը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։