Հա
Կիրակի, 18 Յունիսի 2017 12:40

«Forbes Woman»-ը կազմել է 2016-ին ամենաբարձր վարձատրւած կին գրողների ցուցակը

«Forbes Woman»-ը կազմել է 2016 թւականին ամենաբարձր վարձատրւած կին գրողների ցուցակը:

«alikonline.ir» - «Forbes Woman»-ը կազմել է 2016 թւականին ամենաբարձր վարձատրւած կին գրողների ցուցակը: Գրում է «panorama.am»-ը: 

Առաջին տեղում բրիտանացի Ջոան Ռոուլինգն է՝ Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակը։ 2016 թւականին նրա եկամուտը կազմել է 19 մլն. դոլար։ 

Երկրորդ տեղում է Նորա Ռոբերթսը՝ ԱՄՆ-ից։ «Իռլանդական սրտեր», «Մակգրեգորի» ստեղծագործութիւնների հեղինակն անցեալ տարի 15 մլն. դոլար է վաստակել։ 

Երրորդ տեղում Դանիէլա Սթիլն է՝ ԱՄՆ-ից, որը նոյնպէս 15 մլն. դոլար է վաստակել («Կրքի խոստում», «Զոյեա», «Ընտանեկան ալբոմ»)։ 

Առաջին տասնեակում են յայտնւել նաեւ գրողներ Էրիկա Ջէյմզը («Մոխրագոյնի 50 երանգները» շարքը, 14 մլն. դոլար), Փոլա Հոքինսը («Աղջիկը գնացքում», աւելի քան 10 մլն. դոլար), Վերոնիկա Ռոթը («Դիւերգենթ» շարքը, 10 մլն. դոլար) եւ Ռէյչէլ Ռասէլը («Նիկայի օրագրերը» շարքը, 8.5 մլն դոլար)։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։