Հա
Երկուշաբթի, 19 Յունիսի 2017 10:40

«Airbus»-ը ներկայացրել է խոշորագոյն ուղեւորատար ինքնաթիռի նոր տարբերակը 

«Airbus» ընկերութիւնը ներկայացրել է աշխարհում ամենամեծ ուղեւորատար ինքնաթիռի սերիական արտադրութեան նոր տարբերակը:

«alikonline.ir» - «Airbus» ընկերութիւնը ներկայացրել է աշխարհում ամենամեծ ուղեւորատար ինքնաթիռի սերիական արտադրութեան նոր տարբերակը: «tert.am»-ի փոխանցմամբ` «Airbus 380» շարքի նորագոյն մոդելի մասին հաղորդւել է աւիաարտադրողի կայքում: 

Ինչպէս նշւում է, «Airbus 380 plus» օդանաւի կառուցումը 13 տոկոսով աւելի մատչելի կը լինի: Թեւերի կառուցւածքում փոփոխութիւններ են արւել, ինչը թոյլ կը տայ բարելաւել ինքնաթիռի աերոդինամիկ յատկութիւնները եւ մինչեւ 4 տոկոս վառելիք տնտեսել: 

Օդանաւի սրահը եւս փոփոխութիւնների է ենթարկւել, ինչի շնորհիւ այն կարող է 80 յաւելեալ ուղեւոր տեղաւորել: 

«Airbus 380»-ն առաջին ամբողջութեամբ երկյարկանի ուղեւորատար օդանաւն է, որը հանդիսանում է խոշորագոյն ուղեւորատար ինքնաթիռն աշխարհում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։