Հա
13/07/2017

Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրւել է օդային հաղորդակցութիւնների մասին համաձայնագիրը

Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրւել է օդային հաղորդակցութիւնների մասին համաձայնագիրը:

«alikonline.ir» - Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրւել է օդային հաղորդակցութիւնների մասին համաձայնագիրը: Հաշւի առնելով, որ աւիացիայի ոլորտում յարաբերութիւնները մինչ այժմ կարգաւորւած չէին, այս համաձայնագրով կկարգաւորւեն երկու պետութիւնների միջեւ թռիչքային եւ աւիացիոն անվտանգութեան, լիցենզիաների եւ վկայականների փոխճանաչման, աւիաընկերութիւնների նշանակման եւ լիազօրութիւնների տրամադրմանն առնչւող յարաբերութիւնները: Այս մասին տեղեկացնում է «yerkirmedia.am»: 

Յիշեցնենք, որ Հայաստանի քաղաւիացիայի գլխաւոր վարչութեան պետ Սերգէյ Աւետիսեանը յուլիս 11-13-ը Սինգապուրում է` «Աւիացիայի զարգացումը եւ հիմնադրոյթների ամրապնդումը» թեմայով քաղաւիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։