Հա
Կիրակի, 16 Յուլիսի 2017 07:50

Ադրբեջանը կը խզի կապերը «Yandex»-ի եւ «Uber»-ի հետ՝ «Yandex»-ի տնօրէնի հայ լինելու պատճառով

Ադրբեջանը կը խզի կապերը «Yandex» եւ «Uber» ընկերութիւնների հետ, ինչի պատճառը «Yandex»-ի տնօրէնի հայ լինելն է: Յայտնել է Բաքւի տրանսպորտային գործակալութեան մամուլի քարտուղար Մայիս Ագաեւը:

«alikonline.ir» - Ադրբեջանը կը խզի կապերը «Yandex» եւ «Uber» ընկերութիւնների հետ, ինչի պատճառը «Yandex»-ի տնօրէնի հայ լինելն է: Յայտնել է Բաքւի տրանսպորտային գործակալութեան մամուլի քարտուղար Մայիս Ագաեւը: Տեղեկացնում  է «tert.am»-ը: 

«Ադրբեջանի բոլոր քաղաքացիների համար առաջնահերթութիւն պէտք է լինեն երկրի քաղաքական շահերը: Ահա թէ ինչու, եթէ «Yandex.Taxi»-ն եւ «Uber»-ը գլխաւորի Հայաստանի քաղաքացին կամ հայկական ծագումով որեւէ մէկը, այդ ընկերութիւնը կը դադարի «տարբերանշաններ» տրամադրել վարորդներին, որոնք աւելի վաղ հնարաւորութիւն են տւել աշխատել այդ ընկերութիւնների հետ եւ կոչ կանի չհամագործակցել նոր ընկերութեան հետ»,- պարզաբանել է Ագաեւը: 

Ինչպէս աւելի վաղ յայտնել է «Yandex.Taxi» ընկերութեան գլխաւոր տնօրէն Տիգրան Խուդավերդեանը՝ «Yandex»-ը եւ «Uber»-ը կը միաւորեն իրենց ծառայութիւնները: 

«Մենք՝ «Yandex.Taxi»-ն եւ «Uber»-ը, որոշել ենք միաւորել մեր ծառայութիւնները եւ բիզնեսը Ռուսաստանում, ինչպէս նաեւ՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսիայում, Վրաստանում եւ Ղազախստանում: Միասին մենք անհատական հասարակական տրանսպորտ կը կառուցենք»,- ասել է Տիգրան Խուդավերդեանը, որը կը գլխաւորի նոր միաւորւած ընկերութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։