Հա
25/07/2017

Մեխակ Ապրեսեան. «Եթէ զբօսաշրջիկներն առաջ Երեւան էին գալիս, այժմ նաեւ Գիւմրի են այցելում»

2017 թւականի առաջին եռամսեակի ընթացքում Հայաստան ներգնայ զբօսաշրջային այցելութիւնների թիւը աճել է: Ասել է ՀՀ զբօսաշրջութեան պետական կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսեանը: 

«alikonline.ir» - 2017 թւականի առաջին եռամսեակի ընթացքում Հայաստան ներգնայ զբօսաշրջային այցելութիւնների թիւը աճել է: Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում ասել է ՀՀ զբօսաշրջութեան պետական կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսեանը: Նա նշեց, որ առաջին եռամսեակի ընթացքում Հայաստան է եկել 299 հազար զբօսաշրջիկ, ինչը 18․2 %-ով աւելի է  նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ, իսկ 2017 թւականի յունւար-մայիս ամիսների ընթացքում ընդհանուր այցելութիւնները Հայաստան նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ՝ աճել է աւելի քան 30%-ով: 

«Հիմնականում Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից, արաբական երկրներից, եւրոպայից են գալիս: Զգալի աշխատանքներ են տարւում համաշխարհային շուկայում Հայաստանի հասանելիութեան բարձրացման առումով, վիզային ռեժիմի դիւրացման, որոշ երկրների հետ էլ ուղիղ չւերթներ ենք կազմակերպել, ինչն էլ նպաստում է ներգնայ զբօսաշրջային այցելութիւնների թւի աճին»,- ասաց նա: 

Նրա խօսքով, եթէ զբօսաշրջիկներն առաջ Երեւան էին գալիս եւ այլ զբօսաշրջային վայրեր, ապա այժմ այցելում են նաեւ Գիւմրի. «Քանի որ Գիւմրիում արդէն չւերթներ ունենք, զբօսաշրջիկները Գիւմրի եւս գնում են արդէն, շատ կարեւոր է նաեւ, որ նրանք Հայաստանից շատ գոհ են հեռանում»:

Յարակից լուրեր

  • Գիւմրիում տեղադրւեց Քըրք Քըրքորեանի յուշարձանը
    Գիւմրիում տեղադրւեց Քըրք Քըրքորեանի յուշարձանը

    Գիւմրու Աբովեան (Քըրք Քըրքորեան) փողոցում յունիսի 24-ին տեղի ունեցաւ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորեանի յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ էր արձանի տեղադրման նախաձեռնութեան հեղինակ, ծնունդով գիւմրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրեանը: Արձանի բացման պատիւը տրւեց Սամուէլ Բալասանեանին եւ նախաձեռնութեան հեղինակին:

  • Գիւմրիում կը տեղադրւի Վահան Չերազի արձանը
    Գիւմրիում կը տեղադրւի Վահան Չերազի արձանը

    Գիւմրիում նախատեսում են տեղադրել Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրներից մէկի՝ Վահան Չերազի արձանը: Նա այն նւիրեալներից էր, ով Հայաստանի առաջին Հանրապետութեան կրթութեան նախարար Նիկոլ Աղբալեանի հրաւէրով հասել էր հայրենիք ու ստանձնել էր պատանիներին, երիտասարդներին ազգային ոգով դաստիրակելու գործը:

  • Նիագարա ջրվէժի վրայով ճոպանուղի են անցկացրել
    Նիագարա ջրվէժի վրայով ճոպանուղի են անցկացրել

    «Wild Play Element» այգին Նիագարա ջրվէժի վրայով ճոպանուղու 4 գիծ է անցկացրել: Այժմ համարձակ զբօսաշրջիկները 65կմ/ժ արագութեամբ 70 մետր բարձրութեան վրայ կարող են ջրվէժի վրայով անցնել:

  • Տոլմայի աւանդական եւ նոր տեսակները կը ներկայացւեն ամենամեայ փառատօնին
    Տոլմայի աւանդական եւ նոր տեսակները կը ներկայացւեն ամենամեայ փառատօնին

    Հայկական տոլմայի տարատեսակները մոռացութիւնից վեր հանելու, դրա պատմութիւնը հանրութեանը ներկայացնելու, տոլման թրքացումից զերծ պահելու նպատակով մայիսի 20-ին Դւինի միջնաբերդի հնավայրի մօտ գտնւող Հնաբերդի համայնքում տեղի կունենայ տոլմայի ամենամեայ փառատօնը: 

  • Փաշինեանը Գիւմրիում խօսել է Ճգնաժամի կարգաւորման ճանպարհի մասին
    Փաշինեանը Գիւմրիում խօսել է Ճգնաժամի կարգաւորման ճանպարհի մասին

    Երէկ՝ ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինեանն աւտոերթով մեկնել է Գիւմրի, որտեղ անց է կացրել հանրահաւաք:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։