Հա
Շաբաթ, 29 Յուլիսի 2017 09:20

«Amazon»-ի ղեկավար Բեզոսը մէկ օրում զրկւել է աշխարհում ամենահարուստ մարդու կոչումից

Ամերիկեան «Amazon» ընկերութեան գործադիր տնօրէն Ջէֆ Բեզոսը մէկ օր է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողութիւնը գնահատող «Forbes»-ի «The World’s Billionaires» վարկանշային ցանկի առաջին հորիզոնականում:

«alikonline.ir» - Ամերիկեան «Amazon» ընկերութեան գործադիր տնօրէն Ջէֆ Բեզոսը մէկ օր է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողութիւնը գնահատող «Forbes»-ի «The World’s Billionaires» վարկանշային ցանկի առաջին հորիզոնականում: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «lenta.ru»-ն:

Յուլիսի 28-ի տւեալներով՝ առաջին տեղում իր դիրքն է վերադարձրել «Microsoft» ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսը:

Բեզոսի կարողութիւնը յուլիսի 28-ի դրութեամբ կրճատւել է 543 միլիոն դոլարով եւ գնահատւում է 88.7 միլիարդ դոլար, մինչդեռ Գէյթսի կարողութիւնը կազմում է 89.8 միլիարդ:

Միեւնոյն ժամանակ, «Bloomberg»-ի վարկածով՝ Բեզոսի կարողութիւնը 89.3 միլիարդ դոլար է, իսկ Գէյթսինը՝ 90.7 միլիարդ:

«Forbes»-ի եւ «Bloomberg»-ի վարկածներով՝ վարկանշային ցանկում երրորդ տեղը զբաղեցնում է «Inditex» հոլդինգի ղեկավար Ամանսիօ Օրտեգան՝ 82,.7 միլիարդ դոլար կարողութեամբ:

Վարկանշային ցանկում առաջատար դիրքը կորցնելու պատճառը դարձել է«Amazon»-ի արժեթղթերի անկումը եռամսեակային հաշւէտւութեան հրապարակման ֆոնին:

Փաստաթղթի համաձայն՝ մաքուր շահոյթը կրճատւել է 77 տոկոսով եւ կազմել է 197 միլիոն դոլար 2016 թւականի երկրորդ եռամսեակում 857 միլիոն դոլարի համեմատ: Ընդ որում՝ հասոյթն աճել է 25 տոկոսով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։