Հա
Կիրակի, 06 Օգոստոսի 2017 11:40

ՀՀ տրանսպորտի նախարար. «Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցութիւններում մէկ քայլ առաջ է արւել»

ՀՀ տրանսպորտի նախարարութիւնը մէկ քայլ առաջ է գնացել Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցութիւններում: Յայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանը:

«alikonline.ir» - ՀՀ տրանսպորտի նախարարութիւնը մէկ քայլ առաջ է գնացել Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցութիւններում: Այս մասին «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանը:

Վերջին շրջանում նախարարութիւնը կրկին բանակցութիւններ է վարել Դուբայում տեղակայւած «Ռասիա» ընկերութեան հետ: Նախարարը մանրամասներ չներկայացրեց, բայց նշեց, որ յաջողւել է մեկ քայլ առաջ գնալ:

Յիշեցնենք, որ ընկերութեան ղեկավարութիւնը նախարարութեան հետ յուշագիր է ստորագրել դեռեւս 2013 թւականին: Ընկերութիւնն արդէն պէտք է Իրան-Հայաստանկ երկաթուղու համար տեխնիկա-տնտեսական հիմնաւորում նախապատրաստէր, սակայն այն դեռեւս չի ներկայացրել:

Շինարարութեան արժէքը նախկինի պէս 3.2 մլրդ. դոլար է գնահատւում՝ նոր երթուղու հատւածի համար (իրանական սահմանից Սեւանա լճի ափամերձ շրջանով, որտեղ այն կը միանայ գործող հատւածին):

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։