Հա
Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 13:30

Աշխարհի մեծահարուստների առաջատար եռեակը 4.5 մլրդ. դոլարի կորուստ է գրանցել մի քանի ժամւայ ընթացքում

Հիւսիսային Կորէայի հետ Դոնալդ Թրամփի վարած «բառերի պատերազմի» արդիւնքում աշխարհի ամենահարուստ մարդկանց եռեակը 4.5 մլրդ. դոլարի կորուստ է ունեցել. բաժնետոմսերը շարունակում են արժեզրկւել աճող քաղաքական լարւածութեան ֆոնին: 

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէայի հետ Դոնալդ Թրամփի վարած «բառերի պատերազմի» արդիւնքում աշխարհի ամենահարուստ մարդկանց եռեակը 4.5 մլրդ. դոլարի կորուստ է ունեցել. բաժնետոմսերը շարունակում են արժեզրկւել աճող քաղաքական լարւածութեան ֆոնին: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս տեղեկացնում է «The Independent»-ը՝ «Amazon»-ի հիմնադիր Ջէֆ Բեզոսը, «Microsoft»-ի ղեկավար Բիլ Գէյթսը եւ «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բաժնետոմսերի արժեզրկմանն են ականատես լինում, քանի որ ներդնողները նախընտրում են առաւել կայուն ներդրումներ կատարել եւ ոսկի ձեռք բերել:

Եռեակից ամենամեծ կորուստը բաժին է հասել Բեզոսին, որն անցեալ շաբաթ դարձել էր աշխարհի ամենահարուստ մարդը: Առցանց վաճառքի հսկան ժամերի ընթացքում 2 մլրդ. դոլարի կորուստ է ունեցել բաժնետոմսերի արժեզրկման պատճառով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։