Հա
Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 11:10

Գերմանական «Daimler»-ը 25 մլն. եւրօ է ներդրել թռչող տաքսիների ոլորտում

Գերմանական «Daimler» մեքենաշինական կոնցեռնը 25 մլն. եւրօ ներդրում է արել թռչող տաքսիների ստեղծմամբ զբաղւող գերմանական «Volocopter» ստարտափում:

«alikonline.ir» - Գերմանական «Daimler» մեքենաշինական կոնցեռնը 25 մլն. եւրօ ներդրում է արել թռչող տաքսիների ստեղծմամբ զբաղւող գերմանական «Volocopter» ստարտափում: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «businessinsider.com»-ը, «Volocopter»-ը ստեղծել է էլեկտրական թռչող տաքսի, որի փորձարկումները կը սկսւեն տարեվերջին՝ Դուբայում: Եթէ ամէն ինչ բարեյաջող ընթանայ՝ 2030 թւականի դրութեամբ Դուբայում ուղեւորների 25%-ը կօգտւի թռչող տաքսիներից:

Յայտնի է, որ ընկերութիւնը «Volocopter 2X» թռչող տաքսու ստեղծմամբ է զբաղւում 2011 թւականից ի վեր: Այն կարող է  ուղղահայեաց դիրքով օդ բարձրանալ: Տաքսին նախատեսւած է 2 ուղեւորի համար, ունի 18 ռոտոր, որոնց շնորհիւ չափազանց անաղմուկ է:

Թռչող տաքսին կարող է առաւելագոյնը 80 կմ/ժ արագութիւն զարգացնել: Այն համալրւած է 9 մարտկոցով, որոնք թոյլ են տալիս 17 րոպէ թռչել:

«Volocopter 2X»-ն ունի նաեւ զգայակներ, որոնք հնարաւորութիւն կը տան թռչող տաքսիներին հետագայոմ ինքնակառավարւող լինել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։