Հա
Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017 13:20

Թորքանը Երեւանում քննարկելու է Իրան-Հայաստան ազատ առեւտրական գօտիների համագործակցութեան թեման

Հանրապետութեան նախագահի խորհրդական, Իրանի ազատ առեւտրական գօտիների գործունէութիւնը համակարգող խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխաւորած պատւիրակութիւնը երէկ՝ օգոստոսի 15-ին մեկնել է Երեւան՝ ՀՀ պաշտօնատարների հետ քննարկելու Իրանի եւ Հայաստանի առեւտրական ազատ գօտիների միջեւ համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւններն ու հեռանկարները: 

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի խորհրդական, Իրանի ազատ առեւտրական գօտիների գործունէութիւնը համակարգող խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխաւորած պատւիրակութիւնը երէկ՝ օգոստոսի 15-ին մեկնել է Երեւան՝ ՀՀ պաշտօնատարների հետ քննարկելու Իրանի եւ Հայաստանի առեւտրական ազատ գօտիների միջեւ համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւններն ու հեռանկարները: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այցի ընթացքում նախատեսւած է Թորքանի եւ նրա գլխաւորած պատւիրակութեան հանդիպումները ՀՀ տնտեսական ոլորտի բարձրաստիճան պատասխանատուների հետ: Այդ հանդիպումներից բացի, իրանական պատւիարկութիւնը հայկական կողմի հետ քննարկելու է Արաքսի եւ Մեղրիի առեւտրական ազատ գօտիների միջեւ համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւններն ու հեռանկարները:

Հայաստանում իրանական պատւիրակութիւնը ծանօթանալու է Հայաստանի մի շարք տնտեսական նախագծերի հետ, քննարկելու է երկու երկրներում առեւտրա-ներդրումային առկայ արգելքներն ու բարդութիւնները, առեւտրաշրջանառութեան ծաւալների ընդլայնումը, առեւտրական ազատ գօտիներում համագործակցութեան ներուժի շահագործումը, ինչպէս նաեւ առեւտրական, յատկապէս՝ տնտեսական ազատ գօտիների կառավարման ու ներդրման բնագավառներում հայկական կողմին իրանական փորձի փոխանցումը:

Նախատեսւում է նաեւ, որ կողմերը կը ստորագրեն առեւտրային համագործակցութեան համաձայնագրեր, որոնք հիմնականում կը վերաբերւեն երկու երկրների առեւտրական ազատ գօտիներին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։