Հա
Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017 09:50

Թրամփ․ ««Amazon»-ը մեծ վնաս է տալիս երկրին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից քննադատել է «Amazon» օնլայն ռիթեյլերը, յայտնելով, որ ընկերութիւնը խնդիրներ է ստեղծում ու ամերիկացիներին զրկում աշխատատեղերից։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից քննադատել է «Amazon» օնլայն ռիթեյլերը, յայտնելով, որ ընկերութիւնը խնդիրներ է ստեղծում ու ամերիկացիներին զրկում աշխատատեղերից։ Գրում է «news.am»-ը:

«Amazon»-ը մեծ վնաս է տալիս ռիթեյլորներին, որոնք հարկեր են վճարում։ Տուժում են ԱՄՆ-ի փոքր ու մեծ քաղաքները ու նահանգները, վերանում են բազմաթիւ աշխատատեղեր»,- գրել է Թրամփն իր «Twitter»-ում։

Թրամփը մինչ այդ էլ է քննադատել «Amazon»-ն ու դրա սեփականատեր Ջէֆ Բեզոսին, որին է պատկանում նաեւ «Washington Post» թերթը, որը պարբերաբար, անանուն աղբիուրներ վկայակոչելով, հրապարակում է Թրամփի մասին վարկաբեկող տեղեկութիւններ։

Շատ տնտեսագէտներ համարում են, որ «Amazon»-ն իրօք կործանարար ազդեցութիւն է թողնում մանրածախ առեւտրի վրայ, քանի որ ինտերնետային հսկան գումարներ չի ծախսում խանութներ վարձակալելու ու վաճառողների աշխատավարձերի վրայ։ Բացի այդ՝ ընկերութիւնը նախկինում բազմաթիւ նահանգներում չէր վճարում վաճառքի հարկ, քանի որ այդ տարածքներում պահեստներ ու խանութներ չունէր։ Սակայն հիմա ընկերութեան աճը յանգեցրել է նրան, որ նա վաճառքի հարկ է վճարում 50 նահանգներից 45-ում։ 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։