Հա
12/09/2017

Իրանն ու Հայաստանը քննարկել են էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշրների նախարար Աշոտ Մանուկեանի միջեւ կայացած հանդիպման ժամանակ քննարկւել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքների ընթացքը:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշրների նախարար Աշոտ Մանուկեանի միջեւ կայացած հանդիպման ժամանակ քննարկւել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքների ընթացքը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Սեպտեմբերի 11-ին կայացած հանդիպման ընթացքում վերը նշւած թեմայից բացի, Քազեմ Սաջջադին եւ Աշոտ Մանուկեանը քննարկել են նաեւ էներգետիկ, տրանսպորտի, գիւղատնտեսութեան եւ առեւտրի ոլորտներում երկկողմ համագործակցութեան ընդլայնման եւ առկայ խոչընդոտների վերացման հետ կապւած թեմաներ:

Դեսպան Սաջջադին եւ նախարար Մանուկեանը դրական են գնահատել տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործկցութիւնները՝ կարեւորել դրանց մակարդակի բարձրացումը: Նրանք կարեւորել են յատկապէս Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծը նախատաեսւած ժամկէտներում շահագործման յանձնման հանգամանքը:

Անդրադառնալով սեպտեմբերի 22-ին Երեւանում կայանալիք իրանական արտադրութիւնների ցուցահանդէսին, զրուցակիցներն այն համարել են պատեհ առիթ, որը կարող է նպաստել երկկողմ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնմանը:

Յարակից լուրեր

  • Սպարտակ Սէյրանեան. «Խօսում ենք ժողովրդավարութիւնից, բայց կուսակցութիւններին թոյլ չենք տալիս ներքին ժողովրդավարութիւն կառուցել»
    Սպարտակ Սէյրանեան. «Խօսում ենք ժողովրդավարութիւնից, բայց կուսակցութիւններին թոյլ չենք տալիս ներքին ժողովրդավարութիւն կառուցել»

    «Կուսակցութիւնների կայացումը միայն այն չէ, որ մեծամասնականը հանում ենք, համամասնականն ենք թողնում»,- յուլիսի 20-ին ՀՀ ԱԺ-ում Ընտրական նոր օրէնսգրքի քննարկման ժամանակ յայտարարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը: 

  • Դաշոյն սահմանին՝ ՀԱՊԿ–ի ու ՆԱՏՕ–ի աշխարհաքաղաքական դիմակայութեան սայրին
    Դաշոյն սահմանին՝ ՀԱՊԿ–ի ու ՆԱՏՕ–ի աշխարհաքաղաքական դիմակայութեան սայրին

    Հայաստանն արդէն զինւել է ռուսական «Իսկանդեր» օպերատիւ-մարտավարական հրթիռային համալիրներով։ Հիմա Հանրապետութեան քաղաքական ու ռազմական ղեկավարութիւնը պէտք է ուշադրութիւն դարձնի ռուսական ռազմատեխնիկական նոր ձեռքբերմանը` «Կինժալ» հրթիռային համալիրին։ 

  • «Ժամանակ». «Տարօն Աճեմօղլուն իր ծառայութիւնները Հայաստանին գնահատել է 300 հազար դոլար. ո՞վ կը վճարի այդ գումարը»
    «Ժամանակ». «Տարօն Աճեմօղլուն իր ծառայութիւնները Հայաստանին գնահատել է 300 հազար դոլար. ո՞վ կը վճարի այդ գումարը»

    «Ժամանակ» օրաթերթն իր այսօրւայ համարում  գրում է. «Հայազգի աշխարհահռչակ տնտեսագէտ Տարօն Աճեմօղլուն կարծես թէ համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսութիւնը վերականգնելու եւ զարգացնելու հարցում:

  • Սովորենք յարգել մեծերի յիշատակը
    Սովորենք յարգել մեծերի յիշատակը

    Արամ Մանուկեանի կինը, երբ հեռանում էր այս կեանքից, իր դստերը Սեդա Մանուկեանին ասաց. «Ես չտեսայ, բայց դու անպայման կը տեսնես այն օրը, երբ մարդիկ կը յիշեն ու կը գնահատեն քո հօրը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանայ նրան»:

    Շատ ժողովուրդներ են երազել ունենալ Արամի նման ազգային հերոս, իսկ հայ ժողովուրդը բախտ է ունեցել վայելելու այդպիսի անձնաւորութեան ներկայութիւնն ու նւիրական գործունէութիւնը՝ յօգուտ հարենիքի եւ ազգի վերելքի. գրծունէութիւն, որի համար նա արժանի է իր հայրենակիցների յաւերժական յարգանքին ու մեծարանքին:

  • Ալիեւի վախերը եւ մենք
    Ալիեւի վախերը եւ մենք

    Փաշինեանին կպնելը, նրան սուր քննադատելը, իմ կարծիքով, հիմա ճիշտ չէ: Յեղափոխութեան օրերն ուրիշ էին, մեր օրերը՝ ուրիշ: Թերթերը սկսել են բզբզել, իսկ որոշ անխելք վերլուծաբաններ էլ, ինչ լինի, Փաշինեանին են վերագրում` առանց երեւոյթների խորքը նայելու, առանց այդ ամէն ինչի պատճառահետեւանքային կապերը հասկանալու: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։