Հա
Կիրակի, 17 Սեպտեմբերի 2017 09:00

Երեւանում կայացել է «ԵՄ-Հայաստան-Իրան գործարար համաժողով»-ը

Երեւանում կայացել է «Եւրոմիութիւն-Հայաստան-Իրան գործարար համաժողով»-ը, որին մասնակցել են իրանական, հայկական եւ եւրոպական մի շարք պետական ու մասնաւոր ընկերութիւնների տնօրէնների ու պատասխանատուներ:

«alikonline.ir» - Երեւանում կայացել է «Եւրոմիութիւն-Հայաստան-Իրան գործարար համաժողով»-ը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Համաժողովը կայացել է սեպտեմբերի 15-ին՝ «Երեւան Էքսպօ»-ում տեղի ունեցած «Եւրոպան Հայաստանում էքսպօ» բազմաոլորտ առեւտրա-ներդրումային առաջին ցուցահանդէսի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են իրանական, հայկական եւ եւրոպական մի շարք պետական ու մասնաւոր ընկերութիւնների տնօրէններ ու պատասխանատուներ:

Համաժողովի ընթացքում ելոյթ է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրման փոխնախարար Ռոբերտ Յարութիւնեանը, որը կարեւորել է եռաչափ ձեւաչափով նման ֆորումների անց կացումը՝ ընդգծելով յատկապէս ԵՄ-Հայաստան-Իրան յարաբերութիւնների նշանակութիւնը:

Համաժողովում ելոյթ են ունեցել նաեւ Իրանի ներդրման զարգացման կազմակերպութեան ներկայացուցիչ Ղահրամանին՝ ներկայացնելով Իրանում ներդրումային հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ ՀՀ ներդրման հիմնադրամի ներկայացուցիչն ու ՀՀ-ում ԵՄ-ի դեսպան Պիոտր Սւիտալսկին, որը յայտարարել է, թէ ԵՄ-ն հովանաւորում է Իրանի հետ առեւտրի զարգացման եւ մաքսաննեգութեան դէմ պայքարի նպատակով ՀՀ մաքսային կէտերի արդիականացումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։