Հա
02/10/2017 - 11:10

«Monarch Airlines» բրիտանական աւիաընկերութիւնը դադարեցրել է թռիչքները, տուժել է 110 հազար ուղեւոր

«Monarch Airlines» բրիտանական աւիաընկերութիւնը տնտեսական դժւարութիւնների կապակցութեամբ դադարեցրել է թռիչքները, տուժել են արտասահմանում գտնւող 110 հազար ուղեւորներ, նաեւ չեղարկւած է 300 հազար ամրագրում:

«alikonline.ir» - «Monarch Airlines» բրիտանական աւիաընկերութիւնը տնտեսական դժւարութիւնների կապակցութեամբ դադարեցրել է թռիչքները, տուժել են արտասահմանում գտնւող 110 հազար ուղեւորներ, նաեւ չեղարկւած է 300 հազար ամրագրում: Այդ մասին հոկտեմբերի 2-ին յայտնել է Միացեալ Թագաւորութեան Քաղաքացիական աւիացիայի վարչութիւնը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Մենք, ցաւօք, պէտք է յայտարարենք, որ ընկերութիւնը դադարեցնում է թռիչքները»,- «Monarch Airlines»-ի յայտարարութիւնը մեջբերել է «Reuters» գործակալութիւնը:

«Սա խոշորագոյն բրիտանական աւիաընկերութիւն է, որը երբեւիցէ յայտնւել է արտաքին կառավարման ներքոյ»,- նշել են Քաղաքացիական աւիացիայի վարչութիւնում: Ըստ նրա տեղեկատւութեան՝ Բրիտանիայի կառավարութիւնը դիմել է գերատեսչութեանը՝ խնդրելով 30-ից աւելի ինքնաթիռներ վարձել աւիաուղեւորներին հայրենիք տեղափոխելու համար:

Տրանսպորտի եւ արտաքին գործերի նախարարութիւնների յայտարարութեան համաձայն, Մեծ Բրիտանիայի իշխանութիւններն սկսել են խաղաղ ժամանակ խոշորագոյն գործողութիւնը տուժած ուղեւորներին բրիտանական կղզիներ վերադարձնելու նպատակով, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

  • Աշխարհի խոշորագոյն ամֆիբիա-ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը ջրի մակերեսից
    Աշխարհի խոշորագոյն ամֆիբիա-ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը ջրի մակերեսից

    Չինաստանում ստեղծւած «Ցզիլուն» (AG600) աշխարհի խոշորագոյն ամֆիբիա-ինքնաթիռը շաբաթ առաւօտեան յաջողութեամբ իրականացրել է ջրի մակերեսից օդ բարձրանալու եւ վայրէջք կատարելու փորձարկումը: 

  • Խորհրդարանը փակ նիստ է գումարել
    Խորհրդարանը փակ նիստ է գումարել

    Երկրի գլոբալ խնդիրների, այդ թւում՝ տնտեսական ճգնաժամի քննարկման նպատակով, Իսլ. խորհրդարանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին փակ նիստ է գումարել:

  • Գործնական քայլերին ընդառաջ...
    Գործնական քայլերին ընդառաջ...

    Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…

  • Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը...
    Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը...

    Ինչպէս ողջ Իրանի քաղաքացիներ, իրանահայ համայնքն էլ ենթակայ է այնպիսի դժւարութիւնների եւ սպառնալիքների, որոնք հնարաւոր է իր մօտ եւս խորացնեն միեւնոյն անորոշութեան եւ անհեռանկարայնութեան հանգամանքները, որոնց էլ համայնքով մէկ՝ պարտաւորութիւն ունենք դիմագրաւել, վնասները նւազագոյնի իջեցնելու նպատակով:

  • Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը…
    Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը…

    Իրանահայ եռեակ թեմերը, ինչպէսեւ հայկական կրօնական յարանւանութիւնները, որպէս համայնքի ղեկավար ներկայացուցչութիւններ, գրեթէ միաժամանակեայ կեցւածքով դատապարտանքի կոչերով ու յայտարարութիւններով հանդէս եկան, ի տես ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հակաիրան տնտեսական պատժամիջոցների. պատժամիջոցներ, որոնք աւելի շեշտակի ծաւալ են կրելու՝ առաջիկայ նոյեմբերին՝ 2-րդ փուլի նոր սանկցիաների կիրառմամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։