Հա
Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 15:10

ՀՀ վարչապետը Իրանում քննարկել է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման հարցը

Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարած պաշտօնական այցի շրջանակում, այսօր՝ հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանն իր կեցավայրում հանդիպել է Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէին եւ էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին: 

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարած պաշտօնական այցի շրջանակում, այսօր՝ հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանն իր կեցավայրում հանդիպել է Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէին եւ էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին: 

ՀՀ կառավարութիւնից «news.am»-ին յայտնել են, որ հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակութիւն են յայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցութեան մակարդակից եւ վստահութեամբ նշել, որ երկու հարեւան պետութիւններն ունեն փոխգործակցութեան զարգացման մեծ հնարաւորութիւններ: Կողմերը համոզմունք են յայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտօնական այցը նոր լիցք կը հաղորդի երկկողմ փոխշահաւէտ յարաբերութիւններին: Իրանական կողմն ընդգծել է, որ շահագրգռւած են Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:

Հանդիպմանը քննարկւել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական յանձնաժողովի առաջիկայ նիստում քննարկւելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։