Հա
Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 11:00

«Ժամանակ». «Իրանցի նախարարի բացայայտումը. ինչ կը պատասխանի Երեւանը»

Իրանի նաւթի փոխնախարար Ամիր Հոսէյն Զամանինիան յայտարարել է, որ Թեհրան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը քննարկել է Իրանից գազ գնելու, նաեւ Իրանի տարածքով թուրքմենական գազն, այսպէս կոչւած, սւոփ, այսինքն՝ փոխանակման եղանակով Հայաստան տեղափոխելու հարցերը:

«alikonline.ir» - «news.am»-ը տեղեկացնում է, որ «Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի նաւթի փոխնախարար Ամիր Հոսէյն Զամանինիան յայտարարել է, որ Թեհրան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը քննարկել է Իրանից գազ գնելու, նաեւ Իրանի տարածքով թուրքմենական գազն, այսպէս կոչւած, սւոփ, այսինքն՝ փոխանակման եղանակով Հայաստան տեղափոխելու հարցերը:

Խօսքն այն մասին է, որ Թուրքմենստանը գազ է մատակարարում Իրան, իսկ Իրանը նոյն ծաւալի գազ է մատակարարում Հայաստան: Հայկական կողմը ՀՀ վարչապետի իրանական այցի համատեքստում չի խօսել այդ մասին քննարկումների շուրջ: Թուրքմենական գազի շուրջ քննարկումների մասին չի խօսւել նաեւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի թուրքմենական այցերի, նաեւ Թուրքմենստանի նախագահի՝ Հայաստան այցի ընթացքում: Որ քննարկւում է այդ հարցը, առաջին անգամ ասում է իրանցի նախարարը:

Ի՞նչ պարզաբանում կը տայ այդ կապակցութեամբ Երեւանը, կը հաստատի՞, որ քննարկւում է այդ հարցը: Միւս կողմից էլ՝ հարց է առաջ գալիս, թէ ինչո՞ւ է Երեւանը քննարկում թուրքմենական եւ իրանական գազ գնելու հարցը: Իհարկէ, այդ հարցադրումն առաջանում է այն համատեքստում, որ Հայաստանը գազ է գնում «Գազպրոմ»-ից, եւ հաշւի առնելով թէ՛ հայ-ռուսական յարաբերութեան բնույթը, թէ՛ «Գազպրոմ»-ի հետ ունեցած պայմանագիրը՝ թուրքմենական եւ իրանական գազի շուրջ բանակցութիւնը փաստօրէն տեղի է ունենում «Գազպրոմ»-ի շահի հաշւին:

Ըստ այդմ էլ հարց է ծագում, թէ արդեօք Երեւանը կը գնա՞յ նման քայլի՝ չզգուշանալով Ռուսաստանի դժգոհութիւնից: Հետեւաբար Երեւանը կա՛մ փնտրում է ռուսական կամ գազպրոմական գազին այլընտրանք, կա՛մ Իրանի եւ Թուրքմենստանի հետ գազային բանակցութիւնը վարւում է ռուսական կողմի հաւանութեամբ եւ գիտութեամբ: Հետեւաբար ծագում է միւս հարցը՝ այդ դէպքում ո՞րն է նպատակը, կամ ինչո՞ւ է այլընտրանք փնտրւոմ, որովհետեւ եթէ անգամ խօսքը ռուսական կողմի գիտութեամբ քննարկումների մասին է, ապա միեւնոյն է՝ ստացւում է քննարկում այլընտրանքի շուրջ:

Այլ կերպ ասած՝ հարցերը իսկապէս շատ են, հասկանալու համար, թէ որքանով է լուրջ այն գործընթացը, որ սկսել է Հայաստանը գազային այլընտրանքի ուղղութեամբ: Դրա շնորհիւ միայն հնարաւոր կը լինի հասկանալ, թէ որքանով է դա իրապէս այլընտրանք, ոչ թէ միայն, այսպէս ասած, թղթով կամ խողովակով: Որովհետեւ տասներկու տարի առաջ Հայաստանն ունեցաւ այլընտրանքային խողովակ Իրանից, բայց այդ խողովակը դէ ֆակտօ այդպէս էլ չդարձաւ իրական այլընտրանք Հայաստանի էներգետիկ դիւերսիֆիկացիան ապահովելու համար: Առաւել եւս, որ զուտ ֆիզիկապէս այդ խողովակը անկարող է ապահովել Հայաստանի ամբողջական պահանջը:

Հետեւաբար ներկայումս այլընտրանքի մասին առարկայօրէն խօսելու համար թերեւս պէտք է խօսել նոր գազամուղի մասին: Միայն դրա վերաբերեալ խօսակցութիւնը կարող է լրջացնել էներգետիկ գործակցութեան եւ ընդհանրապէս հայ-իրանական յարաբերութեան մասին ընդհանուր առմամբ դեկլարատիւ բնոյթի տեղեկատւութիւնը եւ վկայել իսկապէս լուրջ ռազմավարական հեռանկարի մասին:

Այն, որ կայ գործընթաց եւ քննարկում հարաւային ուղղութեամբ՝ անկասկած ողջունելի է: Սակայն կան հարցեր, որոնք ունեն պատասխանի կարիք Հայաստանը կամ հանրութեանը երազախաբութիւնից ապահովագրելու համար, որովհետեւ այդպիսի դէպքերում սովորաբար ոչ թէ այլընտրանքներն են քիչ թէ շատ ծնւում, այլ մեծանում է ընտրութեան դեֆիցիտի, այսպէս ասած, ժամանակային դիապազոնը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։