Հա
01/11/2017

Տնտեսագէտ. «Պէտք է որպէս այլընտրանք կեանքի կոչել Իրան-Հայաստան երկաթգիծը»

Տնտեսագէտ Թաթուլ Մանասէրեանի կարծիքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը միակողմանի օգտակարութիւն ունի այն երկների համար, որոնք մասնակցում են այդ ծրագրին: Այն նախաձեռնողների համար կարեւոր է նաեւ տարածաշրջանային զարգացումներից Հայաստանին մեկուսացնելու առումով:

«alikonline.ir» - «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը միակողմանի օգտակարութիւն ունի այն երկների համար, որոնք մասնակցում են այդ ծրագրին: Այն նախաձեռնողների համար կարեւոր է նաեւ տարածաշրջանային զարգացումներից Հայաստանին մեկուսացնելու առումով»,- այս մասին «yerkirmedia.am»-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ Թաթուլ Մանասէրեանը՝ անդրադառնալով այն հարցին, թէ երկաթուղին տնտեսաքաղաքական առումով ինչպիսի ազդեցութիւն կունենայ տարածաշրջանի (եւ ոչ միայն) վրայ:

Ըստ տնտեսագէտի՝ Հայաստանը պէտք է ձեռնպահ մնայ ինչ-ինչ գործընթացներում ներգրաււելու գայթակղութիւնից: Փոխարէնը պէտք է որպէս այլընտրանք կեանքի կոչել Իրան-Հայաստան երկաթգիծը, որը կը նպաստի Հիւսիս-հարաւ առանցքի ռազմավարական ծրագրի իրագործմանը:

«Բարեբախտութիւնն այն է, որ ՀՀ-ի հետ նման ընդհանուր շահեր ունեն ինչպէս Ռուսաստանը, այնպես էլ Իրանը, չեմ բացառում, որ հետաքրքրութիւններ կունենայ նաեւ Չինաստանը»,- ասաց Մանասէրեանը:

Այն հարցին, թէ արդեօ՞ք երկաթուղու կարեւորութիւնն ուռճացւած է, տնտեսագէտը պատասխանեց. «Իհարկէ, հեղինակները պէտք է մի քիչ աւելի գունազարդեն այդ ծրագիրը: Ես դրա նշանակութիւնն այդքան շատ չէի գերագնահատի, բայց այնուամենայնիւ, եթէ տարեկան բեռնափոխադրումները գնահատւում են միլիոններով, ոչ թէ՝ համեստ թւերով, կարծում եմ, որ երկաթուղին ոչ պակաս տնտեսական նշանակութիւն ունի մասնակից երկրների համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։