Հա
05/11/2017

Արասում եւ Մեղրիում կը բացւի Իրան-Հայաստան համագործակցութեան համատեղ գրասենեակ

«Արաս» ազատ տնտեսական գօտու գործադիր տնօրէնն ամփոփել է ՀՀ Սիւնիքի մարզի մարզապետի հետ անցեալ շաբաթ կայացած իր հանդիպման արդիւնքները: ԻՌՆԱ գործակալութեանը տւած հարցազրոյցում նա տեղեկացրել է, որ «Արաս»-ի եւ «Մեղրի»-ի ազատ տնտեսական գօտիներում Իրան-Հայաստան համագործակցութեան համատեղ գրասենեակ բացելու մասին համաձայնութիւն է ձեռք բերւել:

«alikonline.ir» - «Արաս» ազատ տնտեսական գօտու գործադիր տնօրէնն ամփոփել է ՀՀ Սիւնիքի մարզի մարզապետի հետ անցեալ շաբաթ կայացած իր հանդիպման արդիւնքները: ԻՌՆԱ գործակալութեանը տւած հարցազրոյցում նա տեղեկացրել է, որ «Արաս»-ի եւ «Մեղրի»-ի ազատ տնտեսական գօտիներում Իրան-Հայաստան համագործակցութեան համատեղ գրասենեակ բացելու մասին համաձայնութիւն է ձեռք բերւել:

Անդրադառնալով Մեղրիում ազատ տնտեսական գօտի ստեղծելու մասին հայկական կողմի ցանկութեանը, Մոհսէն Խադեմ Արաբ Բաղին նշել է, որ ազատ տնտեսակն գօտիների ստեղծման եւ զարգացման գործում Իրանի յաջողակ փորձը կարող է նպաստել երկրի սահմանային գօտում ազատ տնտեսական գօտի ստեղծելու կապակցութեամբ Հայաստանի հետ համագործակցութեան ընդլայնմանը:

«Հայաստանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին կարող է նպաստել Արասից եւ Մեղրուց արտահանման ծաւալների աւելացմանը, իսկ առեւտրի եւ արդիւանբերութեան ոլորտներում երկկողմ փոխգործակցութիւնն անշուշտ կը նպաստի Իրանի եւ Հայաստանի բարգաւաճմանը»,- ասել է Մոհսէն Խադեմ Արաբ Բաղին:

Նա կարեւորել է երկու երկրների առեւտրական պալատների փոխգործակցութեան ընդլայնումը, եւ «Արաս» ազատ տնտեսական գօտու անունից պատրաստակամութիւն է յայտնել նպաստել այդ գործընթացին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։