Հա
07/11/2017

Եւրոյանձնակատար. «Եւրոգօտին դուրս է եկել ֆինանսատնտեսական ճգնաժամից»

Եւրոմիութեան մաս հանդիսացող եւրոգօտին դուրս է եկել մի քանի տարի շարունակւող ֆինանսատնտեսական ճգնաժամից: Այդ մասին յայտարարել է տնտեսական ու ֆինանսական հարցերով եւրոյանձնակատար Պիէր Մոսկովիսին:

«alikonline.ir» - Եւրոմիութեան մաս հանդիսացող եւրոգօտին դուրս է եկել մի քանի տարի շարունակւող ֆինանսատնտեսական ճգնաժամից: Այդ մասին յայտարարել է տնտեսական ու ֆինանսական հարցերով եւրոյանձնակատար Պիէր Մոսկովիսին: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լիովին պարզ է, որ ճգնաժամն արդէն անցեալում է, կայ տնտեսական աճ»,- ասել է նա եւրոգօտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդից յետոյ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ԵՄ-ի վիճակագրական ծառայութեան տւեալներով՝ եւրոգօտու բոլոր երկրները, Յունաստանից բացի, տնտեսական աճ են գրանցել 2016 թւականին: 2017 եւ 2018 թւականներին Եւրոյանձնաժողովն արժութային միութեան բոլոր պետութիւններում տնտեսական աճ է ակնկալում:

Եւրոգօտում 2010 թւականից ի վեր մի շարք երկրներ ստիպւած էին տնտեսութիւնում եւ ֆինանսական ոլորտում խնդիրների պատճառով արտաքին ֆինանսական օգնութեան դիմել, մասնաւորապէս՝ Յունաստանը, Իռլանդիան, Պորտուգալիան, Իսպանիան, Կիպրոսը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։