Հա
Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 11:40

Երեւանն առաջխաղացում ունի. «Հիւսիս-հարաւ»-ը հայկական հանգոյցով կը կապի Թեհրանն ու Թբիլիսին

Ոչ արդիւնաւէտ կառավարումը խանգարում է Հայաստանի համար չափազանց կարեւոր «Հիւսիս-հարաւ» նախագծի իրականացմանը, կարծում են փորձագէտները։

«Հիւսիս-հարաւ» ռազմավարական կարեւորութիւն ունեցող ճանապարհի մեկնարկը Հայաստանին թոյլ կը տայ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի կարեւոր հանգոյց դառնալ։ Դա Երեւանին տնտեսական ու քաղաքական դիւիդենդներ կը բերի, կարծում է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

«alikonline.ir» - Ոչ արդիւնաւէտ կառավարումը խանգարում է Հայաստանի համար չափազանց կարեւոր «Հիւսիս-հարաւ» նախագծի իրականացմանը, կարծում են փորձագէտները։

«Հիւսիս-հարաւ» ռազմավարական կարեւորութիւն ունեցող ճանապարհի մեկնարկը Հայաստանին թոյլ կը տայ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի կարեւոր հանգոյց դառնալ։ Դա Երեւանին տնտեսական ու քաղաքական դիւիդենդներ կը բերի, կարծում է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

Աւելի վաղ հայկական ԶԼՄ-ները յայտնել են, որ «Հիւսիս-հարաւ» ճանապարհի կառուցումը աւարտին չի մօտենում ֆինանսաւորման բացակայութեան պատճառով։

«Ճանապարհի կառուցումը Հայաստանի համար պէտք է առաջնահերթութիւն դառնայ։ Իշխանութիւնները պէտք է առաւելագոյնս շահագրգռւած լինեն ճանապարհի կառուցման մէջ»,- «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց Վարդան Ոսկանեանը։

Նրա խօսքով` Երեւանը պէտք է մեկնարկի «Հիւսիս-հարաւ»-ը մինչեւ «Բաքու-Թբիլիսի-Կարս» եռակողմ նախագիծի ամբողջ շահագործման անցնելը։

Ճանապարհը նաեւ թոյլ կը տայ երկրի մեկուսացման հարցը լուծել։ Դրա լիարժէք գործածումը Հայաստանին թոյլ կը տայ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի առանցքային տրանսպորտային հանգոյցը դառնալ։ Հայկական ճանապարհն, ի տարբերութիւն Ադրբեջանի միջով անցնող ճանապարհի, աւելի կարճ է, հետեւաբար` աւելի ձեռնտու է Իրանի համար։

««Հիւսիս-հարաւ» նախագիծը իրանական ապրանքների համար ճանապարհ կը բացի դէպի սեւծովեան նաւահանգիստներ, իսկ այնտեղից` Եւրոպա` ամենակարճ ճանապարհով»,- պարզաբանեց Ոսկանեանը` նշելով, որ դրանից կը շահի նաեւ հարեւան Վրաստանը։

Ոսկանեանի խօսքով` դա Թբիլիսիի համար կը դառնայ այլընտրանք, որին «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծի մեկնարկից յետոյ կախւածութեան մէջ են գցել Բաքւից ու Անկարայից։

«Բաքու-Թբիլիսի-Կարս»-ը լուրջ մարտահրաւէր է վրացական «դարի նախագծին»` Անակլիա նաւահանգստի կառուցմանը, այն նաեւ կարող է բերել գործող վրացական Բաթումի եւ Փոթի նաւահանգիստների բեռնահոսքի անկմանը։

Վրացի մասնագէտները նոյնպէս շահագրգռւած են «Հիւսիս-հարաւ» ճանապարհի մեկնարկով։ Որոշ հաշւարկների համաձայն` հայկական ճանապարհների վատ վիճակի պատճառով, վառելիքի ծախսը մեծանում է։ Եթէ Վրաստանում ամէն 100 կիլոմետրի վրայ թրէյլերը 35 լիտր վառելիք է օգտագործում, ապա Հայաստանում` 55։ «Հիւսիս-հարաւ» ճանապարհը փոխադրողների համար աւելի մատչելի կը լինի։

էներգետիկ աշխարհաքաղաքականութեան եւ միջազգային անվտանգութեան հարցերով մասնագէտ Արմէն Մանուէլեանը նոյնպէս կարծում է, որ եթէ «Հիւսիս-Հարաւ» ճանապարհը գործի, ապա Հայաստանի դերը տարածաշրջանում կաճի։

«Մենք պէտք է հասկանանք, որ Բաքուն ու Անկարան այդ ֆոնին պարտւում են մեզ ինչպէս քաղաքական, այնպէս էլ տնտեսական առումով»,- «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց Մանուէլեանը։

Հայկական նախագծի մեկնարկի դէպքում Բաքւին չի փրկի նոյնիսկ «Ղազւին - Ռաշտ - Աստարա (Իրան) - Աստարա (Ադրբեջան)» երկաթուղին։

Մանուէլեանը համոզւած է, ոչ այսօր նախագիծը «օդում կախւած է մնացել ոչ արդիւնաւէտ կառավարման պատճառով։ «Շինարարութիւնը պէտք է սկսել Մեղրիից, իսկ սկսել են Երեւանից»,- կարծում է փորձագէտը։

«Հիւսիս-հարաւ» ճանապարհի երեք կամուրջը` Երեւան-Արտաշատ ու Երեւան-Աշտարակ ուղղութեամբ պէտք է շահագործման յանձնւեր մինչեւ 2017 թւականի դեկտեմբերը։ Այլ հատւածների շինարարութեան հարցը կառավարութիւնը քննարկում է մասնաւոր սեկտորի ու այլ բանկերի հետ։

Նշենք, որ «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցքը Հայաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունի։ 550 կիլոմետր երկարութեամբ այս ճանապարհը Հայաստանի ամբողջ երկայնքով ընդհանուր կապ կապահովի Իրանի եւ Վրաստանի հետ։

«Հիւսիս-հարաւ» նախագծի աշխատանքը մինչեւ 1.2 ԳՎ ընդհանուր ծաւալով սկսւել է 2015 թւականի դեկտեմբերին: 2016 թւականի ապրիլին Երեւանում չորս երկրների էներգետիկայի նախարարները ստորագրեցին ծրագրի համար «ճանապարհային քարտէզը», որը նախատեսում էր տեխնիկական ուսումնասիրութեան համատեղ մշակում, ինչպէս նաեւ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցութեան վերաբերեալ փոխըմբռնման յուշագիր:

Ծրագրի իրականացման հետագայ միջոցառումների մշակման մասին համաձայնագիրը ստորագրւել է 2016 թւականի սեպտեմբերին Բաթումում:

Յարակից Հրապարակումներ

  • «Deutsche Welle». «Նոյեմբերի 24-ին Երեւանին եւ Բրիւսէլին ոչինչ չի խոչընդոտի»
    «Deutsche Welle». «Նոյեմբերի 24-ին Երեւանին եւ Բրիւսէլին ոչինչ չի խոչընդոտի»

    Հայաստանը եւ Եւրոմիութիւնը պատրաստ են ստորագրել համապարփակ եւ ընդլայնւած համագործակցութեան վերաբերեալ շրջանակային համաձայնագիր: Փորձագէտները ենթադրում են, որ նոյեմբերի 24-ին Արեւելեան գործընկերութեան  գագաթաժողովի ժամանակ ոչինչ չի խոչընդոտի Երեւանին եւ Բրիւսէլին մերձենալու համար։ 

  • Ռուբէն Սաֆրաստեան. «Սիրիայի շուրջ զարգացումները մտել են նոր փուլ»
    Ռուբէն Սաֆրաստեան. «Սիրիայի շուրջ զարգացումները մտել են նոր փուլ»

    Հայաստանում Լրագրողների հետ զրոյցում  Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագետ Ռուբէն Սաֆրաստեանն անդրադարձել է Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

    Նրա կարծիքով` Սիրիայի շուրջ զարգացումները մտել են նոր փուլ` յետպատերազմեան, խաղաղ փուլ: Նա միեւնոյն ժամանակ նշեց, որ դեռ վաղ է կանխատեսւոմներ անել, արդեօ՞ք խաղաղ կարգաւորման գործընթացը յաջողութեամբ կաւարտւի, թէ ոչ, բայց ըստ նրա, ամէն դէպքում յոյսեր կան:

  • Կարէն Կարապետեանն ընդունել է ԻԻՀ նաւթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերութեան կառավարող տնօրէն Համիդ Ռեզա Արաղիին
    Կարէն Կարապետեանն ընդունել է ԻԻՀ նաւթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերութեան կառավարող տնօրէն Համիդ Ռեզա Արաղիին

    Վարչապետ Կարէն Կարապետեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերութեան կառավարող տնօրէն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկայ է գտնւել նաեւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

  • Ալեքսանդր Իսկանդարեան. «ԼՂ հարցով կտրուկ փոփոխութիւններ հնարաւոր չեն, որովհետեւ ռեալ գործընկեր չկայ»
    Ալեքսանդր Իսկանդարեան. «ԼՂ հարցով կտրուկ փոփոխութիւններ հնարաւոր չեն, որովհետեւ ռեալ գործընկեր չկայ»

    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի՝ Հայաստան կատարած այցում արտառոց ոչինչ չկայ: Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակէտ յայտնեց քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանը: Նա նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը թէպետ ձեւակերպւած էր որպէս՝ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակին նւիրւած այց, բայց հասկանալի է, որ երբ այցեր են լինում Բաքու եւ Երեւան, նշանակում է՝ նպատակը նաեւ, եթէ չասենք՝ հիմնականում, ԼՂ հարցի քննարկումն է:

  • Սոչիի նստաշրջանի ամփոփիչ հաղորդագրութիւնը
    Սոչիի նստաշրջանի ամփոփիչ հաղորդագրութիւնը

    ԻԻՀ-ի, Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները համատեղ հաղորդագրութեամբ հանդէս գալով կրկին ընդգծեցին Սիրիայի ինքնիշխանութիւնն, անկախութիւնը, միասնականութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը եւ համաձայնեցին համագործակցութիւնը շարունակել մինչեւ ահաբեկչական խմբերի վերջնական պարտութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։