Հա
Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 11:10

15.1 մլրդ. դոլար. «Emirates Airlines»-ը 40 հատ «Boeing 787» օդանաւ է պատւիրել

«Emirates Airlines» աւիաընկերութիւնը նոյեմբերի 12-ին համաձայնության է եկել «Boeing» ընկերութեան հետ՝ 40 հատ «Boeing 787-10 Dreamliners» օդանաւ գնելու հարցում: 

«alikonline.ir» - «Emirates Airlines» աւիաընկերութիւնը նոյեմբերի 12-ին համաձայնության է եկել «Boeing» ընկերութեան հետ՝ 40 հատ «Boeing 787-10 Dreamliners» օդանաւ գնելու հարցում: Գրում է «tert.am»-ը:

Ինչպես նշում է «Al Arabiya»-ն, գործարքի ընդհանուր արժէքը 15.1 մլրդ. դոլար է: Այս մասին յայտնել է շէյխ Ահմեդ բին Սաիդ ալ Մաքթումը՝ Դուբայում աւիաշոուի բացման ժամանակ:

Ենթադրւում է, որ օդանաւերի առաքում կը սկսւի 2022 թւականին:

Աղբիւրը նկատում է, որ խոշորագոյն մերձարեւելեան աւիաընկերութիւն համարւող «Emirates Airlines»-ն ունի 165 հատ «Boeing 777» ինքնաթիռ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։