Հա
29/11/2017 - 09:20

«Մեղրի» ազատ տնտեսական գօտու առաջին փուլի բացումը նախատեսւում է դեկտեմբերի 15-ին

Նոյեմբերի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրէն Կարայեանի գլխաւորած պատւիրակութիւնն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գօտու տարածք։

«alikonline.ir» - Նոյեմբերի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրէն Կարայեանի գլխաւորած պատւիրակութիւնն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գօտու տարածք։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Այս մասին յայտնում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւնից։

Նախարարը ՀՀ վարչապետի գլխաւոր խորհրդական Գագիկ Մարտիրոսեանի, ճարտարապետ-շինարարների եւ գործարարների հետ շրջայց է կատարել գօտու շինհրապարակում։

Նշւում է, որ աշխատանքները գտնւում են աւարտական փուլում՝ «Մեղրի» ազատ տնտեսական գօտու առաջին փուլի բացումը նախատեսւում է դեկտեմբերի 15-ին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։