Հա
Կիրակի, 03 Դեկտեմբերի 2017 10:50

Հանրապետութեան նախագահի ձեռամբ. Տեղի ունեցաւ Չաբահարի «Շահիդ Բեհեշտի» նաւահանգստի առաջին ֆազի բացումը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ձեռամբ այսօր՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցաւ Չաբահարի «Շահիդ Բեհեշտի» նաւահանգստի առաջին ֆազի բացումը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ձեռամբ այսօր՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցաւ Չաբահարի «Շահիդ Բեհեշտի» նաւահանգստի առաջին ֆազի բացումը:

Բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին 17 երկրներից ժամանած 60 հիւրեր:

Չաբահարի «Շահիդ Բեհեշտի» նաւահանգստի զարգացման նախագիծը համարւում է ոչ միայն Սիստան եւ Բալուչիստան նահանգի, այլ, նաեւ, Իրանի ռազմավարական նշանակութեան տնտեսական խոշորագոյն ծրագրերից մէկը:

Չաբահարը համարւում է Ասիայի հարաւ-արեւելեան տարածաշրջանն Աֆղանստանի եւ Միջին Ասիայի հետ կապող տարանցիկ կարեւորագոյն հանգոյցներից մէկը:

Առաջին ֆազի գործարկման շնորհիւ, «Շահիդ Բեհեշտի» նաւահանգստի տարողութիւնը կը եռապատկւի՝ տարեկան 2.5 մլն. տոննայից բարձրանալով մինչեւ 8.5 մլն. տոննա: Ոչ նաւթային բեռներ տեղափոխող նաւերի բեռնաւորման եւ բեռնաթափման ծաւալը կաճի 6.4%-ով, իսկ նաւթատար նաւերինը՝ 4.1% -ով:

Ծրագրի իրագործման համար կառավարութիւնը ներդրել է 1 մլրդ. դոլար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։