Հա
11/12/2017 - 09:10

Աշխարհում առաջին բիթքոինային միլիարդատիրոջ կանխատեսմամբ՝ բիթքոինը կը փոխարինի ոսկուն

Ամերիկացի ներդրող, բիթքոինային միլիարդատէր Քեմերոն Վինքլւոսը գնահատել է ներկայում փոխարժէքի ռեկորդներ սահմանող ամենատարածւած թւային արժոյթի հեռանկարները: 

«alikonline.ir» - Ամերիկացի ներդրող, բիթքոինային միլիարդատէր Քեմերոն Վինքլւոսը գնահատել է ներկայում փոխարժէքի ռեկորդներ սահմանող ամենատարածւած թւային արժոյթի հեռանկարները: Գրում է «tert.am»-ը:

Նրա կարծիքով՝ բիթքոինը 20-ակի կը թանկանայ ու կը մրցակցի ոսկու հետ:

«Կարծում ենք, որ բիթքոինը կը փոխարինի ոսկուն: Եւ սա դեռ սկիզբն է: Մենք վստահաբար չենք հրաժարւի մեր ունեցած բիթքոիններից»,- «Bloomberg»-ին տւած հարցազրոյցում ասել է Վինքլւոսը:

Յայտնի է, որ 2013 թւականին Վինքլւոսն ու նրա երկւորեակ եղբայրը ձեռք են բերել 11 մլն. դոլարի բիթքոին, ինչից յետոյ թւային արժոյթի գինը սրընթաց աճել է՝ եղբայրներին դարձնելով աշխարհում առաջին բիթքոինային միլիարդատէրերը: Յայտնի է, որ նրանք այժմ ունեն 1.7 մլրդ. դոլարի բիթքոին:

Յաւելենք, որ անցած ուրբաթ բիթքոինի փոխարժէքը գրանցել է նոր ռեկորդ՝ գերազանցելով 16.000 դոլարի շեմը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։